Ինչու ենք մենք վախենում հարուստ ու հաջողակ լինելուց

Հիշում եմ՝ ինչպես էի լարվում, երբ մեզ լսարանի առջև ներկայացնում էին՝ որպես միլիոնատերերի: Այնքան անհարմար էի զգում, ասես կրում էի ինձ վրա սառցե հայացքները լսողների՝ հետևյալ հարցով. «Ուրեմն այդ դո՞ւք եք մեր փողերը վերցրել ու մեզ աղքատ դարձրել»:

Եվ կարևոր չէ, որ դահլիճում գտնվող ոչ մի մարդ մեզ ոչինչ պարտք չէր, ոչ էլ մենք՝ իրենց, միևնույնն է՝ ես զգում էի, որ բոլորին պետք է բաժանեմ այն, ինչ ունեմ, որպեսզի «արդարացիորեն» հավասարություն լինի. յուրաքանչյուրից՝ հնարավորության սահմաններում, և յուրաքանչյուրին՝ ըստ պահանջի:

Ես ստիպված էի բացահայտել ինձ համար, թե ինչու եմ ամաչում ու վախենում ինձ հաջողակ ու բարգավաճ համարել:

Հայտնաբերեցի իմ մեջ մի քանի վախեր, որոնք հաղթահարելով՝ կարողացա լինել այն, ով կամ ռեսուրսների ոլորտում: Այսպիսով.

  1. Վախ՝ նախանձի ու «հավաբնի» համախտանիշի հանդեպ. մի առանձնացիր ու մի տարբերվիր, այլապես կկտցահարեն:

Սա խանգարում էր ինձ առաջ շարժվել դեպի տեսիլք ու նպատակներ՝ հասկանալով, որ գումարները միջոց են, այլ ոչ նպատակ:

Նախանձը միշտ կլինի, իսկ այն, թե ինչ ես կանեմ իմ ապագայի հետ, պետք է հավատքը որոշի, այլ ոչ թե ուրիշ մարդկանց անհավատությունը:

  1. Վախ՝ անհաջողության ու սնանկության հանդեպ: Ունենալով սնանկության փորձառություն՝ վերապրած լինելով մարդկանց դատապարտությունները անցյալում, հագել ու կրում էի ինձ վրա օտարների կապանքները, որոնք կանգնեցնում էին իմ զարգացումը:

Գիտակցեցի ու ընդունեցի, որ ցանկացած անհաջողություն դաս է. կարևորը ցանկացած իրավիճակում և ցանկացած իրավիճակից մի բան սովորելն է:

  1. Վախ՝ պատասխանատվություն կրելու այն բանի համար, ինչը քեզ Երկնքից է վստահված: Ինձ ավելի շատ վախեցնում էր ու կաթվածահար էր անում կյանքս դատարկ բանի վրա վատնելու միտքը, փոխարենը ռիսկի գնալու և առաջ շարժվելու երազանքիս հետևից, որը վառվում էր սրտումս:

Ամենը, որ ունեմ, Նրանից է, որը վստահված է կոչումս իրականացնելու համար:

  1. Վախ՝ ավելին ունենալու: Ի՞նչ անել ավելցուկի հետ: Բոլորին բաժանե՞լ, թե՞ շարունակել սերմել հողում: Երկար ժամանակ ես արձագանքում էի ցանկացած խնդրանքի, մինչև տեսա մարդկանց, ովքեր մի կողմ էին գցել վաստակելու իրենց պատասխանատվությունը, և խնդրելը դարձել էր նրանց սովորությունը: Այդ ժամանակ ես հասկացա, որ շատերի կյանքն էի «փչացրել»՝ իրենց ուզածը ամեն անգամ տալով և այդպիսով հետ պահելով պատասխանատվություն կրելուց և ջանք դնելուց՝ արդյունք ստանալու համար:

Ամենը, որ կա ձեռքումդ, նախ ստուգիր՝ դա սե՞րմ է, որը պետք է դեռ ցանել, թե՞ պտուղ է, որը կարող ես քաղել, կամ գուցե պտուղ է, բայց պետք չէ այն գցել ջուրը, այլ նպատակային օգտագործել:

  1. Վախ՝ պարտքի հանդեպ: Հիվանդագին զգացողություն է, որից ես դեռ մանկուց խուճապահար վախեցել եմ: Ինձ համար ավելի հեշտ էր ներել նրանց, ովքեր ինձ պարտք էին, քան թե, Աստված չաներ, ես որևէ մեկին պարտք լինեի:

Սովորեցի ֆինանսների կառավարում և կապիտալը բազմապատկելու հոգևոր օրենքը: Չկա այնպիսի պարտք, որից անհնար է ազատվել՝ կիրառելով Նրա սկզբունքները:

Հարցը ոչ թե գումարների քանակի մեջ էր, այլ հնարավորությունների, ոչ թե մշակույթի ու շրջապատի, այլ իմ վախերի: Հենց սրանք էին ինձ դարձնում ֆինանսների վատ բաշխող՝ ստիպելով ինձ ազատվել, այլ ոչ թե ղեկավարել իմ ունեցած կապիտալը:

Սվետլանա Սպիվակովա