Այսօր` հուլիսի 11-ին…
1533թ-ի այս օրը Կղեմես VII-ը եկեղեցուց վտարել է Հենրի VIII-ին` Եկատերինա Արագոնացուց ամուսնալուծվելու, այնուհետև` Աննա Բոլեյնի հետ ամուսնանալու պատճառով:
1656թ-ի հուլիսի 11-ին առաջինն Ամերիկա ժամանած քվակերները (XVII դ. կեսին Անգլիայում առաջացած բողոքական եկեղեցու հետևորդներ)` Աննա Օսթինը և Մարի Ֆիշերը, անմիջապես ձերբակալվել են, այնուհետև` հինգ շաբաթ անց, արտաքսվել Անգլիա:
1955թ-ի հուլիսի 11-ին ամերիկացի երիցական միսիոներ Ֆրանցիս Շաեֆերը մի նամակում գրել է. «Չկա այնպիսի մի գին, որը խիստ մեծ լինի Աստծո առջև մաքուր խիղճ ունենալու համար»:
1967թ-ի հուլիսի 11-ին Վատիկանը հաղորդել է, որ Ալբանիան փակել է իր վերջին հռոմեական կաթոլիկ եկեղեցին:
Աղբյուր՝ halife.com