Կիևի կենտրոնում 77 ժամ շարունակ Աստվածաշունչ ընթերցեցին

77 ժամ շարունակ Աստծո Խոսքը անդադար հնչում էր Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում: Ավելի քան 320 ընթերցողներ տարբեր եկեղեցիներից ու հարանվանություններից իրար էին փոխանցում Սուրբ Գրքի ընթերցանության էստաֆետը:

«Մենք ավարտեցինք Աստծո Խոսքի ընթերցանությունն այստեղ, բայց այն շարունակում է հնչել, որովհետև Խոսքն այդ կենդանի է և գործող: Եվ մենք խորապես համոզված ենք, որ ընթերցված Խոսքը կունենա ազդեցություն մարդկանց, հասարակության, մեր երկրի վրա, որովհետև Աստծո Խոսքը զուր չի ուղարկվում»,- ասում է Ալեքսանդր Բաբիյչուկը՝ Ուկրաինայի Աստվածաշնչյան ընկերության քարտուղարը. տեղեկացնում է bog.news-ը:

Մարաթոնը, որը սկսվել էր հուլիսի 5-ին և շարունակվում էր մինչև հուլիսի 8-ը, նպաստել է միաբանության շինությանը Ուկրաինայի եկեղեցիների միջև: Մի բեմի վրա կաթոլիկները, հոգեգալստականները, մկրտականները, խարիզմատները, ուղղափառները միասին բարձրաձայն ընթերցում էին Աստծո Խոսքը:

«Սա մեր՝ քրիստոնյաներիս համար նախատեսված իրադարձություն է, որպեսզի մենք ցույց տանք, որ իսկապես Աստծուն ենք պատկանում և չենք վախենում մեր քաղաքի փողոցները դուրս գալ, հռչակել ճշմարտությունն ու այն, ինչը մեր կյանքի հիմքն է»,- ասում է քույր Ֆիդելիսան՝ կաթոլիկ եկեղեցու սպասուհին:

Բացի այդ, Աստվածաշնչի ընթերցանության մարաթոնի ժամանակ անցկացվում էր նաև Աստվածաշնչի համազգային արտագրություն: Ամեն ցանկացող կարող էր արտագրել մեկ Խոսք: Ինչպես կազմակերպիչներն են նշում՝ ձեռագիր Աստվածաշունչը խորհրդանշում է Աստծո Խոսքի շուրջ քրիստոնյաների միաբանությունը:

Մարաթոնն ավարտվել է Կիևյան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հանդիսավոր ելույթով, որոնք կատարել են ստեղծագործություններ՝ Սուրբ Գրքի տեքստերի հիման վրա:

«Սա հրաշալի ցանք էր, հիմա մենք աղոթելու ենք, որպեսզի Աստված Իր շնորհն ուղարկի, որպեսզի սերմերն այդ պտուղ տան մարդկանց սրտերում: Սա վերջին ժամանակների դրևորում է, որ կքարոզվի Ավետարանը՝ ի վկայություն բոլոր ժողովուրդներին»,- ասում է Ուկրաինայի Աստվածաշնչյան ընկերության նախագահ Գրիգորի Կոմենդանտը: