Հակաթույն վախի դեմ

Երբ ես փոքրիկ տղա էի, ոչինչից չէի վախենում: Խաղում էի ցանկացած խաղ այնպես, ասես վախը ինձ անծանոթ մի բան էր: Իսկ եթե հանկարծ վախենայի էլ, միանգամից կանչում էի հորս օգնության: Ես գիտեի, որ նա ուժեղ է և ամեն ինչ կարող է հաղթահարել:

Մենք ձեզ հետ նույն կերպ պետք է վարվենք, երբ վախենում ենք: Պետք չէ ողջ ուշադրությունը սևեռել սեփական վախի վրա: Պետք է երկնային Հորը կանչել, խնդրել Նրա օգնությունը: Հռոմեացիս 8.14-16-ում Պողոսը գրում է. «Որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են։ Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր»:

Վախի հակաթույնը ճշմարտությունն է. ճշմարտությունն այն մասին, որ մենք այլևս վախի ստրուկը չենք, այլ Աստծո զավակը: Այն պահից, երբ Աստված որդեգրել է մեզ, ամեն բան փոխվել է: Հիմա մենք ընտանիքի մեջ ենք: Իսկ ընտանիքում բոլորը հոգ են տանում միմյանց մասին:

Պատկերացրեք մի այսպիսի դեպք. դուք մեծացել եք մեծ քաղաքում, և ձեր ընտանիքը մեկ այլ ընտանիքի մասն է՝ օրինակ մաֆիոզների կլանի: Եթե մեկը որոշում է նեղացնել ձեզ, դուք հանգիստ կարող եք ասել. «Մի րոպե: Իսկ դու գիտե՞ս, թե ով եմ ես: Իմ հայրը… (ասում եք նրա անունը, որը ամեն ոք քաղաքում գիտի): Համոզվա՞ծ ես, որ ուզում ես կապ ունենալ ինձ հետ»:

Աստված ցանկանում է, որ հիշենք Նրա զավակը լինելու իրողությունը ամեն անգամ, երբ վախն ուզում է ներխուժել մեր կյանք: Դուք Աստվածային ընտանիքի մի մասն եք, իսկ Աստված հոգ է տանում Իր ընտանիքի մասին: Գիտությունը, որ դուք Արարչի զավակն եք, ամեն բան հիմնովին փոխում է:

Կանչեք Հիսուսին: Խնդրեք Նրա օգնությունը, որովհետև Նա միշտ հասանելի է:

Քննարկման համար.

  • Ի՞նչն է այս պահին վախեցնում ձեզ ամենից շատ: Ի՞նչ ճշմարտություն կարելի է կիրառել այդ իրավիճակի դեպքում: Ինչպե՞ս է Աստված ներգրավված այդ վիճակի մեջ:
  • Կարո՞ղ եք հիշել, թե երբ է Աստված պաշտպանել ձեզ, երբ դուք վախեցած էիք:

 Ռիկ Ուորեն