Ամենօրյա 5 սովորություն, որ կնպաստեն երջանիկ ամուսնությանը

Իմ կինն ու ես մոտենում ենք մեր ամուսնության 30-ամյակին: Ես պետք է ընդունեմ, որ մեր ամուսնությունը ավելի լավն է, քան կարող էի երբևէ ակնկալել և թվում է, թե ամեն տարվա հետ ավելի լավն է դառնում:

Կան շատ գործոններ, որ նպաստում են ամուր ամուսնությանը: Որոշները նկատելի ու շոշափելի են, ինչպես մատակարարումը (կերակուր, տուն) և պաշտպանությունը: Մնացածը շոշափելի չեն, բայց նույնքան իրական, որքան հարգանքը, հասկացվածությունը և կարեկցանքը:

Եվ չնայած ամեն հիշատակաված գործոնների կարևորությանը, կան մոտեցումները որոնք անհրաժեշտ են երջանիկ ամուսնության համար, խոսքս վերաբերում է գործնական  սովորություններին , որոնք ամուսինները կարող են ունենալ.

1. Պատշաճ տեսք. Հիշում եք, թե ինչպես էիք պատրաստվում, երբ առաջին անգամ գնում էիք հանդիպման: Սակայն ամուսնության մեջ տղամարդիկ արդեն նվազեցնում են ֆիզիկական տեսքի կարևորությունը: Ես խորհուրդ եմ տալիս ամուսիններին՝ իրենց պատշաճ տեսքով ներկայացնել իրենց կանանց:

2. Մաքրել. Սկզբունքներից մեկը, որ ես ու կինս կիրառում ենք մեր ընտանիքում՝ դա չգնալն է քնելու մինչև տունը չհավաքենք: Եվ ես նույնպես օգնում եմ նրան այդ գործում: Ես սովորություն ունեմ իմ ետևից հավաքելու: Ես տեսնում եմ կարիքը ու լրացնում են այն: Մենք երկուսս ենք ապրում այդ տան մեջ, և ջանում ենք ապրել հարմարավետ: Եվ մենք հայտնաբերել ենք, որ այդ առաջին հայացքից հասարակ սովորությունը օգնում է մեզ մեր առօրյա կյանքում:

3. Ուշադրություն. Մենք ապրում ենք «ցրված», անուշադիր մարդկանցով լի մշակույթի մեջ: Մի պահ նայեք ձեր շուրջը, երբ լինեք սրճարանում նստած: Որքան զույգեր կան, ովքեր միասին են նստած, բայց ամեն մեկը իր հեռախոսով է զբաղված: Մենք կապված ենք՝ առանց մտերմության: Ես սովորություն եմ դարձրել՝ երբ զբոսնում եմ կնոջս հետ կամ զրուցում նրա հետ, ես անջատում եմ հեռախոսս կամ անձայն ռեժիմի վրա դնում: Երբ խոսում ենք, նայում եմ նրան: 30 տարի է, ինչ ամուսնացած ենք, բայց կինս դեռևս հետաքրքիր է ինձ համար:

4. Համակրանք. Համակրանքը արտահայտվում է և էմոցիոնալ կերպով, և ֆիզիկական ուշադրությամբ: Համակրանքն ու սերը այն է, ինչ ամուսինը պետք է արտահայտի իր կնոջ հանդեպ: Որոշ ամուսիններ թույլ են տալիս, որ իրենք սառը դառնան, խոսքերը՝ ձանձրալի, իսկ սիրտը՝ խստացած:

Զույգերը, որոնք պահում են այս սկզբունքը, ամենաերջանիկն են ամուսնության մեջ: Որքան երկար է ամուսնությունը, այնքան ավելի թանկարժեք է այն:

5. Աղոթք. Չգիտեմ, թե ինչու էր ինձ համար դժվար այս սովորությունը սկսել, բայց երբ սկսեցի այն գործի դնել, այն մեզ մտերմացրեց ավելին, քան որևէ այլ բան: Ես ուզում եմ, որ կնոջս հետ աղոթքի իմ ժամանակը լինի անձնական ու մտերիմ: Աղոթքը դարձավ մեր ամենասիրելի ժամանակներից մեկը: Աղոթքը փոփոխություն է բերում  երջանիկ ամուսնության մեջ:

Իրականում, երբ երկու մարդ միասին են մնում ուխտի մեջ, դա հրաշք է:

Նեյլ Քենեդի