Եթե դուք պատրաստ չեք ամեն բան փչացնել, մի փորձեք առաջնորդ դառնալ

Առաջնորդության ձգտում ունենալը հիասքանչ է, բայց դա չէ, որ հանգեցնում է իրական առաջնորդության: Առաջնորդության մղող ուժը ռիսկի դիմելու պատրաստակամությունն է:

Լավագույն առաջնորդը նա չէ, ով ունի բոլոր պատասխանները: Առաջնորդը նա է, ով իր կամքով գնում է առաջինը և ցույց տալիս ճանապարհը: Մեծ առաջնորդներից յուրաքանչյուրը, ում ես գիտեմ, մի ժամանակ եղել է խայթված՝ ծանր, իսկ երբեմն էլ սխալ որոշումների ընդունման ցավից:

Բայց աշխարհը փոխելու միակ ճանապարհը մեզ վրա առաջնորդելու խիզախությունը վերցնելն է, օրինակ՝ ռիսկ անել.

Աջակցել խիզախ և անհնարին տեսիլքին:

Առաջինը լինել ցուցակում:

Տեսնել մարդկանց մեջ ներուժը, մինչ նրանք կհեռանան տեսադաշտից:

Բացվել և ոչ մի արձագանք չստանալ:

Բացվել և հարված ստանալ:

Կորցնել համաձայնությունը և միաբանությունը:

Աղոթել խիզախորեն հանրության մեջ:

Ընտրել համոզմունքները՝ փոխզիջման փոխարեն:

Խոստովանել սխալ քայլը:

Ժամանակ ծախսել անհաջող փորձի վրա:

Հաջողության իրական պատմությունները երբեք բաղկացած չեն հաղթանակների անդադար շարքից: Դրանք բաղկացած են հաղթանակներից ու պարտություններից, ծանր շրջաններից, ժամանակավոր անհաջողություններից և «կիսամեռ» երազանքներից:

Հաջողակ առաջնորդները առաջ են շարժվում: Նրանք շարունակում են գնալ: Նրանք վստահում են նորից: Նրանք փորձում են նորից: Նրանք ռիսկի են գնում, նրանք ընդունում են ցավը և ուրախանում վերականգնմամբ՝ ողջ ճանապարհի ընթացքում:

Դադարե՛ք մտածել առաջնորդության մասին՝ որպես մշտական հաղթանակի:

Քանի դեռ դուք չեք ընդունում առաջնորդությունն այնպես, ինչպիսին այն կա իրականում, դուք անելու եք ամեն հնարավոր բան՝ չփչացնելու գործերը: Իսկ եթե դուք պարզապես չեք կարող ամեն բան փչացնել, անգամ մի փորձեք ինքներդ ձեզ ստիպել՝ առաջինը գնալու:

Բրենդոն Կոքս