Ուիլյամ արքայազնը այցելել է Իսրայել և Պաղեստին

Քեմբրիջի դուքս Ուիլյամ արքայազնը այս շաբաթ մտավ պատմության մեջ՝ դառնալով թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Իսրայելի և Պաղեստինի տարածքներ:

Ուիլյամ արքայազնը իր ուղևորության մեծ մասն անցկացրել է՝ տարբեր իսրայելացիների ու պաղեստինցիների հետ հանդիպելով, հատկապես երիտասարդների հետ. տեղեկացնում է mhn.emannuel.tv-ին:

«Ես այնքան ցնցված եմ՝ տեսնելով, թե որքան շատ են այս տեղանքում մարդիկ, ովքեր արդարություն և երկարատև խաղաղություն են փափագում: Ես լսեցի այդ մասին երիտասարդներից, որոնց հետ հանդիպեցի: Նրանք ցանկանում են, որ այս տարածաշրջանի պատմության մեջ բացվի մի նոր էջ: Էջ, որը կապահովի լուսավոր ապագա և նրանց տաղանդների զարգացում: Եվ այդ ցանկություններն էքստրավագանտ չեն: Ողջ աշխարհի երիտասարդներն ունեն նման ցանկություններ»,- ասել է Քեմբրիջի դուքսը:

Արքայազնը այցելել է Երուսաղեմ հնագույն քաղաք, աղոթել Արևմտյան Պատի մոտ և հանդիպել կառավարության առաջնորդների հետ: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը խնդրել է արքայազնին՝ օգնելու Պաղեստինի առաջնորդների հետ շփման հարցում:

«Ես կցանկանայի, որպեսզի դուք փոխանցեք խաղաղության ուղերձը և ասեք, որ ժամանակն է եկել, որ մենք միասին վստահություն վերահաստատելու միջոց գտնենք»,- նշել է Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Մեկ օր անց արքայազնը հնարավորություն է ունեցել փոխանցելու այդ ուղերձը, երբ հանդիպել է Պաղեստինի ինքնավար պետության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Բրիտանացիները քաջ ծանոթ են Մերձավոր Արևելքին: Եվ չնայած սա առաջին թագավորական այցն էր, այն վերջինը չի լինի, հավանաբար: