Ինչպես ամուսինս բժշկվեց ուղեղի կաթվածից

Վկայում է կորեացի քրիստոնյա մի կին՝ իր ամուսնու սուր ուղեղային կաթվածից բժշկության մասին:

«Մարտին ես և ամուսինս մեկնեցինք Եվրոպա: Մենք գնացքով ուղևորվում էինք Ցերմատտե, որպեսզի վայելեինք ձյունածածկ սարերի գեղեցկությունը՝ ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա: Սարերում իմ ամուսինն ասաց, որ գլուխը պտտվում է, բացի այդ էլ՝ նա բոլորովին առողջ տեսք չուներ այդ օրը: Ես մտածեցի, որ այդ ախտանիշները բարձրությունով են պայմանավորված: Բայց երբ վերադարձանք հյուրանոց, նա, միևնույնն է, լավ տեսք չուներ: Մենք առաջին հերթին դիմեցինք Աստծուն, քանի որ հավատքի մեջ էինք, և աղոթք արեցինք:

Հաջորդ առավոտյան տուրիստական գործակալության աշխատակիցները զարմացել էին՝ ուշադրություն դարձնելով նրա մարմնի կորությանը, և անհապաղ շտապ օգնություն կանչեցին: Բժիշկները ստուգեցին ամուսնուս առողջական վիճակը: Այն, ինչ նրանք պարզեցին, ստիպեց անհապաղ նրան հիվանդանոց տեղափոխել, ու այնպիսի արագությամբ էր դա անհրաժեշտ անել, որ տեղափոխությունը կատարեցին ուղղաթիռով: Քանի որ այդ օտար երկրում չկար ոչ մեկը, ում հետ ես կարող էի խոսել կամ օգնություն խնդրել, ինձ ոչինչ չէր մնում, քան ամեն բան Աստծո ձեռքերի մեջ հանձնելն ու աղոթելը:

Հետազոտությունը ցույց տվեց, որ ամուսինս տարել է ուղեղային կաթավածի ամենածանր տեսակը: Բժիշկն ասաց, որ անհրաժեշտ է արագորեն բժշկական միջոցներ ձեռք առնել: Մենք հասկանում էինք, որ ծախսերը անհավանականորեն մեծ են լինելու, ուստի ցանկանում էինք Կորեա վերադառնալ, սակայն հիվանդանոցում մեզ ասացին, որ չարժե անել դա, քանի որ վտանգավոր է: Ստիպված էինք ստորագրություն հանձնել, որ հիվանդանոցը պատասխանատվություն չի կրում հիվանդի դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակի համար: Միայն այդպես մեզ հաջողվեց դուրս գրվել:

Օրեր անց հասանք Սեուլ: Ես միանգամից ամուսնուս տեղափոխեցի հիվանդանոց: Բժիշկն ասաց, որ ավելի վաղ իրականացված բժշկական օգնությունը որոշիչ դեր է կատարել ամուսնուս առողջական վիճակի համար, և հրաշք է, որ նա հասել է Կորեա՝ նման երկար թռիչքի դիմանալով: Հիվանդանոցում ամուսինս չէր կարողանում շարժել իր աջ ձեռքն ու ոտքը և հազիվ էր բառեր արտասանում:

Երկու օր անց մեր հովիվը եկավ հիվանդանոց և աղոթեց իմ ամուսնու համար: Աղոթքից հետո ամուսինս խաղաղ տեսք ուներ և սկսեց ապաքինվել: Նա քիչ-քիչ սկսեց քայլել: Օրեր անց արդեն կարողանում էր ձեռքերը շարժել ու խոսել:

Չնայած բժիշկը ասել էր, որ կպահանջվի վեց ամսից ոչ պակաս նրա ապաքինման համար, ամուսինս լքեց հիվանդանոցը 9 օր անց: Բացի այդ էլ, նրա մոտ չեղան հիվանդության բարդացումներ, նա նորմալ վիճակում էր: Իսկ արդեն մյուս ամիս գնաց աշխատանքի:

Շնորհիվ այս դեպքի՝ նա դադարեց ալկոհոլ օգտագործել և ասաց, որ նոր կյանք է վարելու, որը հաճո է Աստծուն:

Ողջ գոհությունն ու փառքը Տիրոջը, Ով ամեն բան բարիի գործակից դարձնելով՝ պահպանեց իմ ամուսնու կյանքը և վերականգնեց նրա առողջությունը»:

Խեսուկ Լի, «Մանմին կենտրոնական եկեղեցի»