Անխախտ հավատք՝ Աստծո խոսքի հանդեպ. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Անխախտ հավատք՝ Աստծո խոսքի հանդեպ. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՄարդու կյանքը կախված չէ նրա ունեցվածքի շատությունից, այլ կախված է Աստծո Խոսքի նկատմամբ նրա վերաբերմունքից:

Եթե մենք մեր հավատքը կառուցենք Աստծո թանկագին, պարզ, մաքուր և ուղիղ Խոսքի հայտնությունների վրա, ապա մեր կյանքը կլինի արժեքավոր, պատվավոր, ազդեցիկ և օրհնված:

Երանի՜ թե բոլոր հավատացյալները մարդկանց մոտ ունենան Աստծո Խոսքի առջև դողացողների, այն պատվողների ու գնահատողների համբավ:

Այն մարդը, որ դողում է Աստծո Խոսքի առջև, երբեք չի դողա սատանայի առջև:

Մեր ամենամեծ ցավերի մեջ, ամենաահեղ մարտահրավերների ժամանակ, երբ սատանան մոտենում է իր բազմաթիվ հարցերով ու կասկած ծնելու նպատակ հետապնդող մտքերով, մենք՝ հավատացյալներս, պետք է կարողանանք նրա յուրաքանչյուր խոսքին պատասխանել՝ գրվա՛ծ է:

Մեր հաղթության հիմքը Աստծո Խոսքի հանդեպ անխախտ հավատքն է՝ գրվա՛ծ է: Աստծո Խոսքին հավատացողների համար չի կարող լինել հիասթափության ու հուսախաբության անհույս իրավիճակ: