Երկինք մուտք գործելու «անձնագիր» ունե՞ս…

Երկինք մուտք գործելու «անձնագիր» ունե՞ս...1981 թվականի գարնանը մի երիտասարդ նկարչի ուղարկում են հյուսիսային ամայի Ալյասկա՝ այնտեղ որոշակի ուսումնասիրություններ կատարելու և գեղեցիկ տեսարաններ նկարահանելու համար։

Պատրաստվելով ճամփորդությանը՝ նկարիչն իր հետ վերցնում է նկարահանումների համար անհրաժեշտ ժապավենները, մի քանի զենք և մի քիչ էլ գումար։

Անցնում են ամիսներ և ժամանակի ընթացքում նկարչի՝ իր օրագրում արվող հիացական նկարագրությունները փոխարինվում են մղձավանջային բողոքներով։

Օգոստոսին նա գրում է․ «Ես պետք է ավելի հեռատեսորեն վարվեի իմ մեկնումը կազմակերպելիս։ Ես սխալվել եմ»:

Նոյեմբերին նա մահանում է մի անանուն հովտում՝ անհայտ մի լճում։

Հետաքննության արդյունքում պարզվում է, որ չնայած այն բանին, որ երիտասարդ նկարիչը մանրակրկիտ ծրագրել էր իր ճամփորդությունը, այդուհանդերձ նա ոչինչ չէր նախապատրաստել այնտեղից վերադառնալու համար։

Դժվար է նման բան պատկերացնել այնպես չէ՞․ ինչպե՞ս մարդ կարող է լինել այդքան անմիտ ու մոռացկոտ, որ հոգա ճանապարհորդության ընթացքում իրեն անհրաժեշտ բոլոր դրույթների մասին, բայց ոչինչ չանի տունդարձի համար։ Դա անհավատալի է։

«Ինչպիսի՜ ողբերություն». հավանաբար մտածեցին ձեզնից շատերը։

Բայց մեզնից քանիսն են հենց այսպես վարվում իրենց կյանքում․ մենք հոգ ենք տանում այն ամենի մասին, ինչ մեզ անհարժեշտ է այստեղ՝ երկրի վրա կյանքն ապրելու համար, և ոչինչ չենք նախապատրաստում այս կյանքից հեռանալու համար։

Աստված Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, ասում է, որ մահից հետո կա դատաստան և հավիտենական կյանք, որի մասին մենք պետք է մտածենք հիմա, քանի որ մահից հետո արդեն ուշ կլինի:

«Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը…» (Եբրայեցիս 9։27):

Մենք պետք է պատրաստ լինենք դատաստանի օրն Աստծո հետ հանդիպմանը:

Իսկ ինչպե՞ս  պետք է պատրաստվենք այդ հանդիպմանը։

Աստծուն խոստովանելով մեր մեղքերը և Նրա Որդուն՝ Հիսուսին, ընդունելով որպես մեր Տեր և Փրկիչ։

Այս անելով՝ մենք ստանում ենք «անձնագիր»՝ Երկնքի Արքայությունում բնակվելու համար:

Ուշիմ և զգո՛ն եղիր, որ երկիրը չլքես առանց այդ «անձնագրի»։