«Եթե դու բարկացած ես». մեջբերումներ բարկության մասին

Ի՞նչ անենք բարկության հետ: Ինչո՞ւ է կարևոր ամեն օր սովորել ապրել՝ չարձագանքելով արտաքին աշխարհի ամեն հնարավոր ազդակներին: Մենք հավաքել ենք 10 մեջբերումներ հայտնի քրիստոնյա հեղինակներից՝ հասկանալու համար, թե ինչով է սարսափելի բարկությունը:

«Երկար չէր տևում, որ բարկությունը օգներ ինձ պաշտպանվել ճշմարտությունից. բարկությունը շատ արագ է հոգնում». Քլայվ Լյուիս:

«Բարկությունը մեղք է, իսկ դա էլ նշանակում է, որ Աստված կարող է ազատագրել մեզ այդ ստրկությունից». Հենրի Բրանդտ:

«Եղիր իմաստուն, և նրանց շուրթերը, ովքեր քո մասին չարիք են խոսում, փակիր լռությամբ, ոչ թե բարկությամբ և զայրույթով». Անտոնիոս Մեծ:

«Նշանակություն չունի, թե որքան բարեպաշտ կարող են լինել ձեր խոսքերը. բարկությամբ խոսելով՝ դուք ամեն բան կքանդեք». Հովհան Ոսկեբերան:

«Եկեք չկատակենք Աստծո հետ և չցածրացնենք Նրա սերը: Մինչև չսկսենք լրջորեն վերաբերվել մեր մեղքերին, մինչև լիովին չհասկանանք, որ Նրա բարկությունը արդար է, մեզ չի հաջողվի ճշմարտապես վերապրել ո՛չ Նրա հանդեպ հիացմունքի զգացումը, ո՛չ էլ մեր հանդեպ Նրա սիրո զորությունը». Ջոն Փայփեր:

«Բարկանալը օգտակար չէ: Բարկանալով կարելի է միայն մեծացնել մեկի հանդեպ ջղաձգությունը, իսկ ավելի լավ վիճակի բերել դրությունը կարելի է միայն համբերությամբ և խաղաղությամբ». Ֆիլարետ Դրոզդով:

«Եթե դու բարկացած ես, հաշվիր մինչև տասը՝ նախքան խոսելդ: Իսկ եթե շատ բարկացած ես, հաշվիր մինչև հարյուրը». Թոմաս Ջեֆերսոն:

«Ծիծաղը ամենազորավոր զենքն է բարկության հանդեպ հաղթանակի համար». Գրիգորիոս Աստվածաբան:

«Հենց վեճի ժամանակ սկսում ենք բարկություն զգալ, ուրեմն վիճում ենք արդեն ոչ թե հանուն ճշմարտության, այլ սեփական անձի համար». Թոմաս Կառլեյլ:

«Որքան էլ հաճելի չէ բարկությունը ուրիշների համար, ավելի ծանր է նրանց համար, ովքեր այն վերապրում են: Այն, ինչ սկսվում է բարկության մեջ, ավարտվում է ամոթի մեջ». Լև Տոլստոյ:

«Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցումն է հանգչում» (Ժողովող 7.9):

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար և ծանր՝ խոսելու համար, և ծանր՝ բարկանալու համար» (Հակոբոս 1.19):

«Դադարիր բարկությունից և թող տուր սրտմտությունը. մի բարկացիր՝ որ չար գործես» (Սաղմոս 37.8):

«Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի» (Եփեսացիս 4.26):

Աղբյուր՝ invictory.com