Երեք պատճառ, թե ինչու ինձ չեն վախեցնում ներկան ու ապագան

Երեք պատճառ, թե ինչու ինձ չեն վախեցնում ներկան ու ապագան1. Ես ունեմ Աստծո Խոսքը

Զնգում է զարթուցիչը, բայց աչքերս հրաժարվում են բացվել: Եկել է առաջին աշխատանքային օրվա առավոտը: Ես մտածում եմ այս շաբաթվա մասին, ու ինչ-որ բան ներսումս ճմլվում է:

Հետո ես հիշեցում եմ ստանում, քանի որ ինձ հետ սա հաճախ է կատարվել: Բացում եմ աչքերս: Իմ կողքին դրված է Աստվածաշունչը, որն իմ մեջ վստահության ու անվտանգության զգացում է ներշնչում: Եթե ես հավատում ու ապրում եմ ըստ այս Գրքի, ես կստանամ հավատք, զորություն և իշխանություն՝ հաղթելու ամենը, ինչ տխրեցնում է ինձ ու դժբախտ դարձնում. և կանեմ դա ամեն օր: Ամենը, ինչի կարիքը ես ունեմ՝ մխիթարություն, օգնություն և ամենը, ինչ անհրաժեշտ է ինձ կատարյալ լինելու համար, ես գտնում եմ այս Գրքում:

Ես պետք է օգտագործեմ հնարավորությունը, որ ունեմ այսօր՝ քայլելու Նրա հետքերով: Ես կարդում եմ մի քանի խոսք Աստվածաշնչից և համարձակություն եմ ստանում օրս սկսելու վստահությամբ՝ այդ օրվա համար Աստծո կամքի հանդեպ:

2. Ես ունեմ Եղբայր

Աշխատանքային օրն ավարտվել է: Ես զգում եմ հոգնածություն և հազիվ եմ շուրթերս պահում, որ չսկսեմ դժգոհությունս հայտնել:

«Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ ու բեռնավորվածներ և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11.28): Կարո՞ղ եմ արդյոք պարզապես աղոթել Նրան՝ տան ճանապարհին: Այո՛, Նա Ինքն է ասում, որ կարեկցում է ինձ ու իմ տկարություններին: Նա Ինքն է վերապրել այնպիսի իրավիճակներ, որոնցով ես անցնում եմ այստեղ՝ երկրի վրա:

Ես կարող եմ քայլել Նրա հետքերով, Նրա, Ով չէր չարախոսում, և տառապելիս, անգամ, Նրա բերանից վատ խոսք դուրս չեկավ: Նա ցանկանում է լինել իմ Եղբայրը ու ցանկանում է ամեն օր օգնել ինձ:

3. Երկինքն իմ ներսում է

Գալիս է երեկոն: Ես խորհում եմ անցած օրվա մասին: Երեկոյան սովորաբար մտածում ես գալիք օրերի մասին: Բայց ես կարող եմ հոգս չանել դրա համար:

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդեցեք»: Սա ամենահուսալին է, ինչ ես կարող եմ անել: Աստծո Արքայությունը կայանում է արդարության, ուրախության ու Սուրբ Հոգու հետ խաղաղության մեջ: Ես մտածում եմ այն մասին, թե որքան երջանիկ եմ, որովհետև կարող եմ իմ ներսում ունենալ հավիտենականն ու  անխորտակելին, չնայած իմ զբաղված առօրյային: Եվ այս է պատճառը, որ ես ապագայից չեմ վախենում:

Կարեն-Բիրգիտե Լարսեն