Ինչի՞ համար է հավատքը…

Ինչի՞ համար է հավատքը…Հավատքը անհրաժեշտ է մարդուն ոչ միայն փրկություն, բժշկություն կամ որոշակի հրաշք ստանալու համար: Այն անհրաժեշտ է նաև այն ժամանակ, երբ ոչինչ չի կատարվում: Եվ գուցե ոչինչ չկատարվի էլ…

Հավատքը անհրաժեշտ է ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտությունների ժամանակ կանգուն մնալու համար:

Հավատքը կարևոր է, որպեսզի ապրենք, բայց և մեռնելիս անգամ, այն անհրաժեշտ է մեզ:

Սխալ է առ Աստված հավատքի հարցը փոքրացնել՝ հասցնելով այն սպառողական մտածելակերպի մակարդակին, որ սահմանափակվում է այս բանաձևով. «Ես հավատում եմ, ուրեմն ստանում եմ ինչ որ ուզում եմ»:

Աստծուց բարիք ստանալու հնարավորությունը հավատքի բազում կողմերից ընդամենը մեկն է, ընդ որում՝ ոչ գլխավորը:

Հավատքը բացում է սիրտը Աստծո համար և օգնում է կառուցել Նրա հետ հարաբերությունները: Ահա թե ինչու հավատալ կարելի է անգամ այն ժամանակ, երբ ձեր միտքը, ականջներն ու աչքերը ասում են հակառակը:

Հավատքը կհաղթահարի ու կանցնի ամեն բան՝ մեղք, հուսահատություն, ցավ, դառնություն, կորուստ, վախ, տրտմություն, կարիք, տկարություն, միայնակություն ու մահ:

Որովհետև Աստված ավելի մեծ է, քան ամեն բան:

Միայն Նրա հետ հնարավոր է այս ամենի միջով անցնել ու չխորտակվել:

Ահա թե ինչու՝ հավատում ենք…

Դենիս Պոդորոժնի