Հավատքը խոսում է, ոչ թե լռում. Կարլ-Գուստավ Սևերին

Այսօր մենք անընդհատ լսում ենք այն մասին, ինչպես են աշխարհում մարդիկ ամեն հնարավոր միջոցներով փորձում կանգնեցնել քրիստոնեության տարածումը, իսկ երբեմն էլ փորձում են արմատախիլ անել այն:

Որոշ երկրներ փորձում են սահմանափակել քրիստոնյաների ազատությունը օրենքների միջոցով: Աշխարհի շատ անկյուններում թակարդը գրեթե փակվել է: Բայց անձամբ ես չեմ հավատում, որ Հիսուսը, վերադառնալով, Իր Հարսին կգտնի ծեծված, կաղ, հազիվ շնչող: Եկեղեցին կլինի ուժեղ ու փառավոր, պարուրված Նրա հաղթանակի հոգով: Ինչպես գրված է Հռոմեացիս 8.31-ում. «եթե Աստցած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Նույն գլխում Պողոս առաքյալը հռչակում է, որ մենք ավելին ենք, քան հաղթողներ:

Աստված ուզում է Իր փառքը դրսևորել նշանների ու հրաշքների միջոցով հենց ուղիղ քաոսի մեջ, որ տեղի է ունենում այսօր շուրջբոլորը: Եվ նորից կարդում ենք Մարկոսի Ավետարանում. «Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

Աստծո եկեղեցին ուղղակի պետք է տարածի հավատքը մինչև աշխարհի ծայրը: «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց. այսինքն մեր հավատքը» (Ա հովհաննես 5.4): Ոչ թե՝ իմ հավատքը, այլ՝ մեր, մեր ընդհանուր հավատքը հաղթեց: Երբ մենք լցված ենք հավատքի հոգով, մենք հաղթում ենք աշխարհին: Եվ որպեսզի պահպանենք հավատքը, մեզ՝ քրիստոնյաներիս, անհրաժեշտ է լինել միասնական, ինչպես երբեք նախկինում: Ոչ ոք չի կարող աշխարհը փոխել մենակով: Մի աղյուսը այնքան էլ մեծ բան չէ, բայց այլ քարերի հետ միավորվելով՝ դառնում է մի ամբողջական տուն կամ հսկայական պարիսպ: Աստվածաշնչում գրված չէ «ես հաղթում եմ», այլ գրված է՝ «մենք հաղթում ենք»:

Դուք կարող եք ասեք. «Ես չունեմ այնքան հավատք, որպեսզի անհնարինը կատարվի իմ կյանքում»: Սակայն Աստվածաշունչը չի ասում, թե պետք է ունենանք սարի չափ հավատք, որպեսզի մանանեխի հատիկը շարժենք, այլ հակառակը՝ ասում է, որ եթե անգամ մանանեխի հատի չափ հավատք ունենանք, ապա սարը կշարժենք: Ամեն բան որոշում է ոչ թե մեր հավատքի մեծությունը, այլ մեր Աստծո մեծությունը:

Հավատքը, որ ունի յուրաքանչյուր հավատացյալ, պետք է արտահայտվի շուրթերով: Համարձակվեք հռչակել ձեր հաղթանակը: Համարձակվեք վերցնել Աստծո Խոսքը և հաստատել, որ այն ճշմարիտ է այսօր: Հավատքի ուժը ատոմային ռումբից զորավոր է: Աստված արարեց ամբողջ աշխարհը Իր Խոսքով: Նա ասաց, ու այդպես եղավ: Աստծո Խոսքը ճշմարտություն է: Ինչ Նա ասի, դա էլ կկատարվի: Մարկոսի 11.23-ում գրված է. «Ով որ այս սարին ասի՝ վեր կաց և ծովն ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է՝ կլինի իրեն, կլինի՝ ինչ որ ասի»:

Հավատքը խոսում է, ոչ թե լռում: Զարմանալի է, բայց փոքր մարդը փոքր հավատքով՝ դեպի մեծ Աստված, կարող է անհնարինը հնարավոր դարձնել: Աստված միշտ լսում է նրան, ով կանչում է Իրեն հավատքով: