Արդարները առյուծի պես ապահով են. աստվածաշնչյան համարներ

«Եվ երեցներից մեկն ասաց ինձ. լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավիթի Արմատը, որ գիրքը բացի և նրա յոթը կնիքները լուծի» (Հայտնություն 5.5):

«Առյուծի կորյունները կարոտում են և սոված են, բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն» (Սաղմոս 34.10):

«Առյուծների և իժերի վրա կգնաս. առյուծի կորյուններին և վիշապին ոտքով կոխ կտաս» (Սաղմոս 91.13):

«Ամբարիշտը փախչում է՝ առանց մեկի հալածելու, բայց արդարները առյուծի պես ապահով են» (Առակաց 28.1):

«Տիրոջ ետևից պիտի գնան. առյուծի պես է գոչելու նա. երբ որ նա գոչի, որդիքը կգան արագապես արևմուտքից» (Ովսե 11.10):

«Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետրոս 5.8):

«Ողջ շունը լավ է մեռած առյուծից» (Ժողովող 9.4):