Հասնելով անհուսության վայր. Դեյվիդ Ուիլքերսոն

Աստծուն անչափ հաճելի է, երբ դուք համոզվում եք, որ ձեր բոլոր միջոցներն ընդունելի չեն: Հիսուսն ասում է Թովմասին. «Որովհետև տեսար ինձ՝ հավատացիր. երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննես 20.29):

Երանելի են նրանք, ովքեր հավատում են, երբ չկան ապացույցներ աղոթքի պատասխանի, երբ ոչ մի միջոց հաջողությամբ չի պսակվել:

Դուք պետք է գաք անհուսության վայր. ձեր բոլոր ջանքերի հույսի վերջնակետին:

Ձեր սիրելի մարդը կանգնած է մահվան առաջ, իսկ բժիշկները հույս չեն տալիս ապրելու: Մահը թվում է անխուսափելի:

Եվ սատանայի բանակը վախով ու հարցերով հարձակվում է ձեր մտքի վրա. «Ո՞ւր է հիմա քո Աստվածը: Դու աղոթում էիր, մինչև էլ արցունք չմնաց: Դու ծոմ էիր պահում՝ կանգնելով Նրա խոստումների վրա: Դու հավատում էիր»:

Աստծուն նվաստացնող այդ հերյուրանքը մտնում է ձեր մտքի մեջ. «Աղոթքը չգործեց: Հավատքը հուսախաբ արեց: Պետք չէ հավատալ Աստծուն. այդ տարբերակը չի աշխատում»:

Նույնիսկ առաջ է գալիս Աստծո գոյության հարցը: Այս հարցը սատանան առաջ է քաշում բոլոր հարյուրամյակներում:

Աստծո բոլոր մարդիկ նման դիվային հարձակումների միջով անցել են:

Նրանք, ովքեր անցնում են մահվան շուքի ձորով, լսեք այս խոսքը. մութ ու սարսափելի գիշերվա մեջ լացելով՝ դուք շուտով կլսեք Հոր շշունջը. «Ես քեզ հետ եմ: Ես չեմ կարող ասել՝ ինչի համար, բայց մի գեղեցիկ օր ամեն բան կիմաստավորվի: Դու կտեսնես, որ դա պատահական չի եղել, այլ իմ ծրագրի մասը: Դա քո կողմից մի անհաջող քայլ չէր: Դիմացիր: Թույլ տուր ինձ գրկել քեզ ցավի այս ժամին»:

Սիրելիներ, Աստված երբեք հուսախաբ չի անի: Նա կգործի սիրով ու բարությամբ: Երբ ձեր բոլոր ռեսուրսները ձեզ հուսախաբ անեն, Նրա սերը կտիրի: Ամուր բռնվեք Նրա հանդեպ ձեր հավատքից: Կանգնեք Նրա Խոսքի վրա: Այս աշխարհում գոյություն չունի արևէ այլ հույս: