Այսօր` հուլիսի 2-ին…

Այսօր` հուլիսի 2-ին…311թ-ի այս օրը Միլտիադեսն ընտրվել է որպես Կաթոլիկ եկեղեցու 32-րդ պապ: Իր պապական իշխանության ընթացքում, երբ Կոստանտինոս կայսրը ընդունեց քրիստոնեություն, Հռոմը սկսեց  հանդուրժողականություն ցուցաբերել քրիստոնեության նկատմամբ:

1489թ-ի հուլիսի 2-ին ծնվել է Թոմաս Քրենմերը` Քանթերբերիի առաջին բողոքական արքեպիսկոպոսը, ով հեղինակն է «Ընդհանուր աղոթքի գիրք» և «Անգլիկան եկեղեցու 39 կետը» աշխատությունների:

1752թ-ի հուլիսի 2-ին Բոստոնում հրատարակվել է առաջին անգլիալեզու Աստվածաշունչը:

1918թ-ի հուլիսի 2-ին  82 տարեկան հասակում մահացել է հայտնի կոնգրեգացիոնալիստ աստվածաբան Վաշինգտոն Գլեդենը:

Աղբյուր` halife.com