Ո՞ւմ ենք մենք ապավինում…

Ո՞ւմ ենք մենք ապավինում...«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը» (Երեմիա 17.7)։

Ո՞ւմ ենք մենք ապավինում: Ո՞ւմ վրա է մեր հույսը: Այս հարցերի պատասխանը չափազանց կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Այս հարցերի պատասխանը գիտենք մենք և գիտի նաև Աստված: Ոչ մի մարդ չի կարող պատասխանել դիմացինի փոխարեն, և միայն մարդն ինքը կարող է տալ դրանց պատասխանը, եթե լինի անկեղծ ու անաչառ կերպով քննի իր անձը:

Ո՞ւմ ենք մենք ապավինում: Ո՞ւմ վրա է մեր հույսը: Միայն ծայրահեղ իրավիճակներում ու ծանր դժվարությունների ժամանակ է երևում, թե, իրականում, ում վրա է մեր հույսը: Միայն հիասթափությունների ու անհուսության պարագայում է բացահայտվում, թե ո՞ւմ ենք ապավինել այդ թանձր խավարի միջից դուրս գալու հարցում: Օրհնյալ լինի այն մարդն, ով Տիրոջն է ապավինում: Օրհնյալ լինի այն մարդն, ով իր հույսն Աստծո վրա է դրել:

Մարգարեն ասում է, որ այդպիսի մարդը նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի, որը խորը արմատներ է գցել և չի վախենում ո՛չ տապից և ո՛չ երաշտից, որի տերևը չի չորանում և որը երբեք չի դադարում պտուղ տալուց: Օրհնյալ լինի այն մարդն, ու հույսը Տերն է: Սակայն մարգարեն նաև պատիժ է խոսում այն մարդկանց վրա, ովքեր մարդուն են հուսացած կամ բազուկն են դարձնում իրենց ապավեն և մերժում Աստծուն:

Սակայն մեր՝ հավատացյալներիս հույսն Աստված է: Հավատացյալների ապավենն իրենց փրկող Տերն է: Տերը բժշկող է: Տերը վերականգնող է: Նա ներող ու բարձրացնող է: Նա գիտի պահել հավատարիմներին և պատժել ապստամբներին: Մեր հույսը մեր Աստծո վրա է:

Ո՞ւմ ենք մենք ապավինում: Ո՞ւմ վրա է մեր հույսը: Օրհնյալ լինի այն մարդն, ով Տիրոջն է ապավինում: Օրհնյալ լինի այն մարդն, ով իր հույսն Աստծո վրա է դրել:

Տեր Հիսուսի անունով ամեն անհուսության և անելանելի թվացող իրավիճակներում Տիրոջն ապավինելու և Նրան հուսալու իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան