«Տերը լուսավորելու է իմ խավարը». Աստվածաշնչյան համարներ

«Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստվածը լուսավոր է անում իմ խավարը» (Սաղմոս 18.28):

«Դու լուսավոր ես՝ ավելի փառավոր, քան հափշտակության սարերը» (Սաղմոս 76.4):

«Մարմնի ճրագն աչքն է. արդ՝ թե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի» (Մաթևոս 6.22):

«Եթե բոլոր մարմինդ լուսավոր է և ոչ մի խավար մաս չկա, բոլորը լուսավոր կլինի. ինչպես երբ որ ճրագն իր ճառագայթովը լուսավորի քեզ» (Ղուկաս 11.36):

«Որովհետև դու ես իմ ճրագը, ով Տեր. և Տերը լուսավորելու է իմ խավարը» (Բ Թագավորաց 22.29):

«Այլևս արևը չի լինելու քո լույսը ցերեկը, և լուսինը քեզ լույս չի տալու լուսավորելու համար. այլ Եհովան կլինի քեզ համար հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը» (Եսայի 60.19):

«Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մաթևոս 5.16):

«Սրա համար էլ ասում է. վեր կաց, ով քնած, և վեր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորի քեզ» (Եփեսացիս 5.14):

«Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր՝ իմ Աստված. լուսավորիր իմ աչքերը, որ մահի մեջ չննջեմ» (Սաղմոս 13.3):

«Երեսդ լուսավորիր քո ծառայի վրա. և սովորեցրու ինձ քո հրամանները» (Սաղմոս 119.135):

«Ձեր սրտերի աչքերը լուսավորվելով՝ գիտենաք, թե ի՞նչ է նրա կոչումի հույսը, և ի՞նչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերումը» (Եփեսացիս 1.18):

«Եվ ահա Իսրայելի Աստծո փառքը գալիս էր արևելքի ճանապարհից, և նրա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, և երկիրը լուսավորվեց նրա փառքիցը» (Եզեկիել 43.2):

«Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը» (Բ Կորնթացիս 4.6):

«Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա» (Եսայի 60.1):

«Տիրոջ պատվիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը» (Սաղմոս 19.8):

«Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Առակաց 4.18):