Նա հասկանում է մեզ. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, Հիսուսը նույնպես ստիպված է եղել պայքարել այն նույն զգացմունքների դեմ, ինչպես մենք բոլորս, նույն գայթակղությունների ու ցանկությունների դեմ: Եվ Նա մեկ անգամ նույնիսկ չի տրվել դրանց:

Սա շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք, որ Հիսուսը հասկանում է մեր զգացմունքներն ու ցանկությունները, մեր գայթակղություններն ու պայքարները: Հիսուսը նույնպես վերապրել է հիասթափություն ու ցավ: Նա տխրել է, արտասվել: Լինելով 100 տոկոսով Աստված՝ Նա նաև 100 տոկոսով մարդ էր: Նա հոգնում էր և երբեմն միայնակ զգում Իրեն:

Գեթսեմանյան այգում Նա ասաց. «Հոգիս մեռնելու չափ տրտմած է» (Մաթևոս 26.38): Հիսուսը գիտեր, թե ինչ բան են ցավն ու սթրեսը:

Ընկերնե՛ր, երբեք մի մտածեք, թե դուք միայնակ եք ձեր կյանքի ճանապարհին: Հավատացեք. Հիսուսը ձեր կողքին է: Նա աղոթում է ձեզ համար, բարեխոսում ձեր կոչման ու ձեզ ամեն մի կարիքի լրացման համար:

Մտածեք այսօր այս մասին: