«Անապատն ու չոր երկիրը կուրախանան». Աստվածաշնչյան համարներ

«Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, և աղոթք էր անում» (Ղուկաս 5.16):

«Տիրոջ ձայնը դողացնում է անապատը» (Սաղմոս 29.8):

«Անապատը ջրերի լիճ է փոխում, և ծարավ երկիրը՝ ջրերի գնացք» (Սաղմոս 107.35):

«Մինչև որ մեզ վրա հոգի թափվի վերևից, և անապատը պտղաբեր արտ դառնա, և պտղաբեր արտը անտառ համարվի» (Եսայի 32.15):

«Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բացեմ, և հովիտների մեջ՝ աղբյուրներ. անապատը պիտի ջրի լիճ դարձնեմ, և չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր» (Եսայի 41.18):

«Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, և նրա անապատը դրախտի նման պիտի շինի, և նրա ամայի տեղը՝ Տիրոջ պարտեզի պես. ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովասանություն և օրհներգության ձայն» (Եսայի 51.3):

«Սրա համար ահա ես նրան կհամոզեմ և նրան կտանեմ անապատը, և կխոսեմ նրա սրտի հետ» (Ովսե 2.14):

«Անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես» (Եսայի 35.1):

«Անապատումը կբնակվի իրավունքը» (Եսայի 32.16):

«Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես. և համրի լեզուն օրհներգելու է, որովհետև անապատումը ջրեր են բխելու, և ամայի տեղումը՝ առուներ» (Եսայի 35.6):

«Անապատումը եղևնի պիտի դնեմ, ստիմ, մրտենի և եղևնի ծառ. ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սոսի ու տոսախ մեկտեղ» (Եսայի 41.19):

«Ահա ես նոր բան եմ անում. հիմա կհայտնվի. մի՞թե չեք իմանա։ Նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր: Ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար» (Եսայի 43.19-20):

«Ես քեզ ճանաչեցի անապատումը» (Ովսե 13.5):