«Աստծո մոտ ահեղ փառավորություն կա». աստվածաշնչյան համարներ

«Եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք, որովհետև փառքի և Աստծո Հոգին հանգչում է ձեզ վրա, նրանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառավորվում» (Ա Պետրոս 4.14):

«Եվ ես պիտի փառավորվեմ և սրբվեմ և ճանաչվեմ շատ ազգերի աչքի առաջին, և պիտի իմանան, որ ես եմ Տերը» (Եզեկիել 38.23):

«Եթե մեկը խոսում է, թող ինչպես Աստծո հրամաններ խոսի. եթե մեկը մատակարարում է, թող լինի ինչպես այն զորությունից, որ Աստված է շնորհում, որ ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն» (Ա Պետրոս 4.11):

«Եվ ինչ որ էլ խնդրեք իմ անունովը, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդումը» (Հովհաննես 14.13):

«Ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա և բարձրանա և շատ փառավորվի» (Եսայի 52.13):

«Ով Տեր՝ մեր Տերը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վրա, որ քո փառավորությունը բարձրացնում ես երկնքից վեր» (Սաղմոս 8.1):

«Օրհնեցեք նրան նրա զորավոր գործերի համար. օրհնեցեք նրան նրա մեծ փառավորությանը համեմատ» (Սաղմոս 150.2):

«Աստծո մոտ ահեղ փառավորություն կա» (Հոբ 36.22):

«Սուրբերին, որ երկրումն են, և փառավորներին՝ նրանց վրա է իմ բոլոր հաճությունը» (Սաղմոս 16.3):

«Ես ինձ փառավորողներին կփառավորեմ, և ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2.30):

«Քո աջ ձեռքը, ով Եհովա, փառավորված է զորությամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովա, խորտակեց թշնամուն» (Ելից 15.6):

«Ո՞վ է աստվածների մեջ քեզ պես, ով Եհովա. ո՞վ է քեզ պես՝ սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի, հրաշքներ անող» (Ելից 15.11):

«Որովհետև Աստծուն ճանաչելով՝ նրան Աստծո պես չփառավորեցին՝ կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներումն ունայնացան և նրանց անմիտ սրտերը խավարվեցին» (Հռոմեացիս 1.21):

«Թող իմ անձը փառավորի Տիրոջը» (Ղուկաս 1.46):

«Որովհետև մեծ գնով գնվեցիք. ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը և ձեր հոգումը, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.20):

«Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով, որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրումը» (Ա Պետրոս 2.12):

«Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մաթևոս 5.16):

«Հայրն է ինձ փառավորողը» (Հովհաննես 8.54):

«Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արեց» (Հռոմեացիս 8.30):

«Եվ դու փառավոր պսակ կլինես Տիրոջ ձեռքումը, և արքայական թագ՝ քո Աստծո ափումը» (Եսայի 62.3):

«Նա կկանչի դեպի ինձ՝ և ես կլսեմ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան» (Սաղմոս 91.15):