Ներելու մասին

Ներելու մասին1980-ականներին Սթիվեն Մակդոնալդը աշխատում էր Նյու Յորքի ոստիկանությունում: Մի անգամ երեկոյան քաղաքի կենտրոնական այգում նա նկատում է մի խումբ պատանիների, որոնց կասկածում էին զինված գողություն կատարելու մեջ:

Նկատելով ոստիկանին՝ նրանք փախչում են: Սակայն Մակդոնալդը հասնում է և այն պահին, երբ կասկածյալներից մեկին էր խուզարկում, պատանիներից մեկ ուրիշը հանում է ատրճանակն ու 3 անգամ կրակում ոստիկանի վրա: Սթիվենը հաշմանդամ է դառնում:

Նրա մարմնի մի մասը կաթվածահար է, և նա չի կարողանում ինքնուրույն շնչել՝ առանց սարքավորման: Որոշակի ժամանակ Մակդոնալդը ատելություն էր զգում այն պատանու հանդեպ, ում պատճառով ստիպված է մինչև կյանքի վերջ մնալ հաշմանդամի սայլակի վրա: Սակայն նրա բարկությունն ու սրտի չարությունը անցնում է շնորհիվ Աստծո: Դեպքից 9 ամիս անց մամլո ասուլիսի ժամանակ ոստիկանը հայտարարում է, որ ներել է իր վրա կրակած պատանուն:

Մի քանի կարևոր փաստ՝ ներելու մասին

Եթե դուք ունակ չեք ներելու, ուրեմն ունակ չեք նաև սիրելու: Եթե ձեզ համար բնական չէ մարդկանց ներելը, ուրեմն հնարավոր է, որ դուք քրիստոնյա էլ չեք:

Չներումը մեզ դարձնում է ստրուկն այն մարդու, ում չենք ներում, այն կործանարար է մեր ներաշխարհի համար:

Եթե դուք կարողացել եք ներել ուրիշերին, ապա կարողացեք ներել նաև ինքներդ ձեզ:

Աստված միշտ պատրաստ է ներել մարդուն՝ միայն թե ընդունենք ու խոստովանենք մեր սխալներն ու մեղքերը: Նա երբեք չի կոտրի Իր առջև գլուխ խոնարհած մարդու սիրտը: Նա Ինքը կխոնարհվի ու կասի. «Վեր կաց, զավա՜կս, Ես ներում եմ քեզ: Գնա և այլևս մեղք մի գործիր: Հավիտենական սիրով եմ Ես քեզ սիրել»:

Աղբյուրը՝ bible-facts.ru