Խոսի՛ր զորությամբ. Լեսթեր Սամրալ

Հաճախ մեր խոսքերից հնարավոր չէ հասկանալ, թե ում կողմից ենք մենք:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը չէր խոսում՝ ինչպես փարիսեցիները, այլ Նա խոսում էր՝ ինչպես իշխանություն ունեցող, ինչպես որ պետք է խոսի իշխանավորը (Մարկոս 1.22, Ղուկաս 4.36):

Փարիսեցիները հպարտանում էին իրենց «հիմնավորված» ելույթներով, նրանք ասում էին. «Հնարավոր է՝ Խոսքը նկատի ունի սա, իսկ հնարավոր է՝ նկատի ունի նա»: Նրանք շատ էին հպարտանում նրանով, որ կարողանում էին «մեկնաբանել» օրենքը, մարգարեությունները և Հին Ուխտի Գրքերը: Նրանց վեճերն անդադար էին:

Բայց փարիսեցիները երբեք Խոսքը չէին արտաբերում իշխանությամբ՝ հոգևոր իմաստով: Մյուս կողմից՝ նրանք խստորեն պահպանում էին այն, ինչը համարվում էր պարտադիր իրենց իսկ մեկնաբանությունների արդյունքում՝ արդարացնելով անգամ այն, ինչը հակասում էր օրենքի էությանը:

Ինչ-որ բան կար Հիսուսի ձայնի մեջ, որ առանձնացնում էր Նրան բոլորից: Աստված ուզում է, որ մենք նույնպես խոսենք իշխանությամբ, իսկ դա գալիս է Խոսքի գիտության հետ:

Որոշ քրիստոնյաներ պետք է կանգնեն հայելու առջև և լսեն իրենք իրենց, որպեսզի հասկանան, թե ինչ են տեսնում ուրիշները, երբ իրենք խոսում են:

Այսօր Աստված ուզում է, որ մարդիկ խոսեն իրենց հոգուց, իրենց էությունից: Որտեղ էլ դու լինես, սովորիր խոսել Աստվածային զորությամբ: Թող աշխարհը իմանա, որ դու մեկն ես ամենակարող Աստծո զավակներից:

Այսօր կան մարդիկ, ովքեր ասում են. «Դու պետք է զգուշանաս Սամրալ եղբորից, Նա օգտագործում է ուժեղ, կտրուկ արտահայտություններ»:

Եվ ես պատասխանում եմ. «Այո, դա ճիշտ է: Ես օգտագործում եմ նույն լեզուն, ինչ որ Պողոս առաքյալը»:

Ես փնտրում եմ բառարաններում ուժեղ խոսքեր: Ես հանել եմ իմ բառապաշարից «չեմ կարող» արտահայտությունը:

Ես ասում եմ. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):