Ողջ Աստվածաշունչը մեկ պատմությամբ. Հովնան

1. Տրված էր Խոսք:

2. Ըմբոստություն եղավ Խոսքի դեմ:

3. Եղավ մահ և հարություն:

4. Խոսքը վերադարձվեց, որպեսզի տարածի Աստծո տիրությունը ավելի լայն, խորը և հեռու, քան կարելի է պատկերացնել:

Եթե մենք ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ Հովնան 3.1-ը ոչ միայն բացում է ամբողջ Գրվածքների իմաստը, այլ նաև մեր սեփական քրիստոնեական փորձառությունը: Մեզնից յուրաքանչյուրն իր բնույթով ըմբոստացել է Խոսքին. մենք ծնունդով ասորիներ ենք: Ինչպես Հովնանի ժամանակ՝ նավաստիները, ինչպես հետագայում հռոմեական զինվորները, մենք էլ մեր հերթին մասնակից ենք Ընտրված Իսրայելացու սպանության մեջ:

Եվ մեզնից յուրաքանչյուրը լսեց Բարի Լուրը, որ Քրիստոսը «նավից դուրս նետվեց», Աստծո բարկության փոթորիկը ցնցեց «մեր նավը», և նրա համար, որ Հիսուսն անցավ մահվան անդունդով և եղավ կտրված Աստծո ներկայությունից (Հովնան 1.17), մենք ունենք մուտքի իրավունք դեպի հավիտենական տաճար: Հովնանի հետ մենք էլ կարող ենք հայտարարել Բարի Լուրը. «Տիրոջ Խոսքը երկրորդ անգամ եղավ» (Հովնան 3.1):

Դասթին Մեսսեր