Ուժեղ հոգու տեր նկարիչը՝ Մարիուշ Կեդզերսկի

Ուժեղ հոգու տեր նկարիչը՝ Մարիուշ Կեդզերսկի25-ամյա Մարիուշ Կեդզերսկին զարմանահրաշ օրինակ է, թե ինչի կարող է մարդն ունակ լինել, եթե շատ ցանկանա: Տղան հիասքանչ պատկերներ է ստեղծում, ճամփորդում ողջ աշխարհով մեկ, ունի էջ YouTube-ում, իսկ հիմա էլ կյանքի է կոչել իր վաղեմի նվիրական երազանքը:

Այս զարմանահրաշ նկարչի աշխատանքները ձեռք բերած մարդիկ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում: Իսկ Լեհաստանում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Թուրքիայում նա դարձել է ցուցահանդեսների մասնակից: Անգամ սովորական նկարչի համար սա մեծ ձեռքբերում է:

Բայց Մարիուշը այս ամենին հասել է բառացիորեն առանց ձեռքերի: Տղան լույս աշխարհ է եկել առանց մի ձեռքի դաստակի և մյուս ձեռքի նախաբազուկի, բայց դա չի խանգարում նրան ապրել լիարժեք կյանքով:

Ուժեղ հոգու տեր նկարիչը՝ Մարիուշ ԿեդզերսկիԿենսունակ նկարիչը ոչ թե պարզապես նկարներ է անում, այլ ստեղծագործում է հիպերռեալիզմի ժանրում, որը պահանջում է գերագույն համբերություն և ուշադրություն՝ մանր դետալների համար:

Եվ ամեն բան հրաշալի է ստացվում նրա մոտ:

Ուժեղ հոգու տեր նկարիչը՝ Մարիուշ ԿեդզերսկիՄերիլին Մոնրոն, Գրեյս Քելլինը, Ջոնի Դեպը, Նիք Վույչիչը և Մարիուշի տարեց տատիկը նկարներում իրենց բնական տեսքից գրեթե ոչնչով չեն տարբերվում:

Նկարչի երազանքը Նյու Յորքում անձնական ցուցահանդես ունենալն էր: Եվ այսօր արդեն նրա աշխատանքները կարելի է գտնել Նյու Յորքի «Caelum Gallery» պատկերասրահում: Տղան նաև ունի իր անձնական էջը ֆեյսբուքում, որտեղ նրա ընկերների թիվը հասնում է 72 հազարի:

Ուժեղ հոգու տեր նկարիչը՝ Մարիուշ Կեդզերսկի

Նա անգամ հանդիպում է ունեցել միաջազգային ավետարանիչ Նիք Վույչիչի հետ:

«Ձեր աշխատանքները մաքուր են, ուժեղ և տարբերվող… ասես դրանք լինեն արտացոլումն այն բանի, ինչ կա մեր մեջ…», «Դուք ծնվել եք նկարիչ դառնալու համար, և ոչինչ ձեզ չի խանգարի», – ասում են նրա նկարները տեսած մարդիկ:

Աղբյուր՝ gschelp.org