Սաղմոս 18-ը

Սաղմոս 18-ըՍաղմոս 18-ը եղել է իմ ամենասիրելի սաղմոսը տարիներ շարունակ: Երբ ես հանդիպում եմ այս սաղմոսը Աստվածաշնչի իմ ամենօրյա ընթերցանության ժամանակ, սիրում եմ դանդաղել և մի քանի օր վայելել խոստումների առատությունը, որ կա այդ ողջ սաղմոսի մեջ: Ազնվորեն, սա հիասքանչ սաղմոս է՝ օգտագործելու համար ձեր անձնական երկրպագության մեջ:

Մեծարեք Աստծուն Իր բնավորության համար

Այս ողջ սաղմոսի մեջ Դավիթն օգտագործում է տարբեր պատկերներ՝ նկարագրելու Աստծո բնավորության մեծությունը: Նա գրում է. «Իմ վեմ, և իմ բերդ, և իմ ազատիչ. Իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ։ Ով իմ ասպար և իմ փրկության եղջյուր, նա իմ բարձր աշտարակն է»: Անցեք այս սաղմոսով և օգտագործեք այստեղ գտած խոստմունքները ձեր անձնական աղոթքի ու երկրպագության ժամանակ: Այս խոսքերը մեզ խորը ճանաչողություն են տալիս Աստծո բնավորության մասին: Երբեմն կյանքը կարող է շփոթեցնել մեզ: Մինչ դուք փառաբանում եք Աստծուն Նրա բնավորության համար՝ Աստծո Խոսքով մեծարելով Տիրոջը, ձեր հավատքը զորանում է, և խաղաղությունը լցնում ձեզ:

Մեծարեք Աստծուն՝ հիշելով և գոհանալով Նրանից ամեն ինչի համար, ինչ Նա արել է

Այս սաղմոսի մեջ Դավիթը հիշում է և մեծարում Աստծուն Սավուղի ձեռքից իր կյանքը ազատելու համար. «Նա վերևիցն ուղարկեց և բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ: Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամիիցը և իմ ատողներիցը, որ ինձանից զորավոր էին» (Սաղմոս 18.16-17):

Ո՞վ է կամ ի՞նչն է քո կյանքի «սավուղը»: Գուցե քո «սավուղը» ընկճվածությունն է կամ խավար իրավիճակները, որոնցից Տերը ազատել է քեզ: Գուցե Տերը ազատել է քեզ վախից: Գուցե հիվանդության ընթացք անցնելով՝ դու հաղթանակած ու առողջ ես դուրս եկել այդ ձորից կամ դուրս ես եկել ֆինանսական ճգնաժամից: Վերցրեք ժամանակ՝ ձեր միտքը բերելու ձեր կյանքի հրաշքները և Տիրոջը գոհության աղոթք մատուցելու:

Մեծարեք Նրան այն խոստումների համար, որ կան այդ սաղմոսի մեջ

Մինչ Դավիթը գրում է Սուրբ Հոգու ոգեշնչման ներքո, նա մեզ տալիս է աստվածային խոստմունք, որից մենք կարող ենք կառչել: Ընթերցեք սաղմոսը և առանձնացրեք խոստումները: Հետո օգտագործեք այդ խոստումները՝ ձեր փառաբանությունը համեմելու համար:

«Դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստվածը լուսավոր է անում իմ խավարը» (28):

«Քեզանով վազում եմ զորքի վրա. և իմ Աստծովն անց եմ կենում պարսպի վրայից» (18.29):

Երբ Աստծո Խոսքը քոնը դարձնես, կտեսնես, որ քո մտածողությունը սկսում է փոխվել:

Բեկի Հարլինգ