Անձայն աղոթքներ

Անձայն աղոթքները հաճախ մեր ամենազորավոր աղոթքներն են:

Անձայն աղաղակները, երբ մենք մեր հոգին միացնում ենք Աստծո Հոգուն, վերածվում են ամենամտերիմ հանդիպումների: Գուցե, որովհետև մենք ամբողջությամբ մեր հոգին թափում ենք Նրա ողջ մեծության առջև: Մենք լիովին բաց ենք: Մերկ ենք: Մենք չենք ցանկանում և չենք հավակնում տպավորել Նրան մեր պերճախոսությամբ կամ Սուրբ Գրքից անգիր արած խոսքերի ցուցակով: Մենք պարզապես գոյություն ունենք: Լիովին հանձնված Մեկին, Ով արդեն ամեն բան գիտի:

Երբ չեն մնում խոսքեր, երբ մենք մոռանում ենք՝ ինչպես խնդրել, ինչպես բարեխոսել, և Խոսքի սուրը թվում է շատ ծանր մեր շուրթերի համար, մենք պարզապես Նրա մոտ ենք գալիս: Տրվում ենք Նրա ողորմությանն ու շնորհին, և Նա ընդունում է մեզ: Ձեռքի զորությամբ և փափկությամբ, որոնք հատուկ են միայն Աստծուն, Նա գրկում է և տալիս մեզ հանգիստ: Նրա զորությունը մեզ լցնում է այնքան, մինչև նորից կարող լինենք օգտագործելու մեր սուրը համոզվածությամբ և զորությամբ: Չնայած մենք չենք կարող լսել մի խոսք անգամ Նրանից, մենք զգում ենք Նրան՝ զգում, թե ինչպես է Նա Իր փառքի լույսով լցնում մեր ներսի ամենաթունավոր տեղերը: Մենք վերապրում ենք շոշափելի ճանաչողություն, ավելին, քան պարզապես հասկացողությունն է:

Սա լիակատար հանձնման վայր է: Եվ զորություն ստանալու վայրը: Չնայած մենք մեզ զգում ենք վշտացած ու կոտրված, ցավի հենց այդ վայրում ենք բացահայտում մեզ համար, թե որքան իրական է Հիսուսը: Ցավը դառնում է վիրաբույժի ձեռք, որը մեզ պատրաստում է նորի ընդունման համար: Ողջամիտի ընդունման համար: Անհավանականորեն հրաշալի մի բանի ընդունման: Հիսուսը՝ մեր բժիշկը, գիտի, թե ինչպես վերածի հիասքանչ մի բանի այն, ինչն ուղղված է մեզ վնաս բերելու: Թշնամին չի կարող գողանալ այն, ինչ մենք ստանում ենք նման պահերի:

Այս հավիտենական երանության պահերը, որոնք լցնում են մեր էության ամեն բջիջը, դառնում են երկնային մանանա, որը մենք կարող ենք ճաշակել: Խնջույք անել: Հրավիրել ուրիշներին:

Այսօր Աստված կամենում է հիշեցնել մեզ, որ Նա ամեն բան տեսնում է: Նա ամեն բան գիտի: Նա ձեզ հետ է: Ձեզ կարող է թվալ, թե խավարը լիովին կլանում է ձեզ, բայց ամեն ստի համար կա ճշմարտություն՝ Նա Ինքը:

Նրա շնչառության ձայնին հետևում է լույսը: Ապավինեք Նրան: Մտեք Նրա հանգստի մեջ և ընդունեք Նրանից: Նրա սերը միշտ կգա ձեզ մոտ: Նրա զորությունը՝ ձեր զորությունն է: Սելա:

«Դադարեցեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստված» (Սաղմոս 46.10):

Գրետչեն Ռոդրիգես