«Որ Աստծո մարդը կատարյալ լինի». Աստվածաշնչյան համարներ

«Ես եմ Ամենակարող Աստվածը. իմ առաջին վարվիր, և կատարյալ եղիր» (Ծննդոց 17.1):

«Կշեռքիդ քարը կատարյալ և արդար լինի, արդուդ կատարյալ և արդար լինի, որ օրերդ երկար լինեն այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը քեզ կտա» (Բ Օրինաց 25.15):

«Աստծո գործը կատարյալ է, որովհետև նրա ամեն ճանապարհները իրավունք են. Աստված հավատարիմ է և անիրավություն չունի. արդար և ուղիղ է նա» (Բ Օրինաց 32.4):

«Սուրբի հետ սուրբ ես, կատարյալ մարդու հետ կատարյալ ես» (Բ Թագավորաց 22.26):

«Աստծո ճանապարհը կատարյալ է. Տիրոջ խոսքը կրակով մաքրված է. նա պահապան է ամեն իրեն հուսացողների համար» (Սաղմոս 18.30):

«Արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Առակաց 4.18):

«Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքումն է՝ կատարյալ է» (Մաթևոս 5.48):

«Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը. խնդրեցեք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 16.24):

«Եղբայրք, մտքով տղա մի լինեք, բայց չարության կողմանե տղա եղեք, իսկ մտքով կատարյալ եղեք» (Ա Կորնթացիս 14.20):

«Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, և խաղաղություն արեք. և սիրո և խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կորնթացիս 13.11):

«Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդին ճանաչելու միությանը. և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը» (Եփեսացիս 4.13):

«Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.17):

«Համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակոբոս 1.4):

«Ամեն բարի տուրք, և ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում՝ լույսի Հորիցը. որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա» (Հակոբոս 1.17):

«Եթե մեկը խոսքով չի մեղանչում՝ նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել» (Հակոբոս 3.2):

«Բայց ով որ նրա խոսքը պահի, իրավի Աստծո սերը նրանում կատարյալ է. սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք» (Ա Հովհաննես 2.5):

«Կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես 4.18):

«Եվ մի կերպարանվեք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբը, որ դուք քննեք, թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիս 12.2):