Իսկ ես պետք է հանգիստ լինեմ…

Իսկ ես պետք է հանգիստ լինեմ…Ուրախացեք, պահպանեք հանգստությունն ու խաղաղությունը:

Մենք ավելի շատ ուժեր ենք վատնում ոչ թե աշխատանքի պատճառով, այլ անհանգստանալու: Եվ ոչ թե աշխատանքն է մեզ հյուծում, այլ անհանգստությունը:

«Լսեցի և ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտություն մտավ իմ ոսկորների մեջ, և ես սարսափեցի իմ տեղը» (Ամբակում 3.16):

Այն, որ եկեղեցում մարդիկ հանգիստ են, դա ոչ մեկիս չի զարմացնում: Եվ այն, որ մարդիկ հանգիստ են, երբ նրանց ոչ ոք չի նեղացնում ու զայրացնում, վատ չէ:

Բայց ես պետք է հանգիստ լինեմ ցանկացած դեպքում: Դա հատուկ օրհնություն է: Եվ Աստված անկեղծորեն ցանկանում է, որ դա լինի իմ և քո արժանիքը:

Ինչի՞ց ենք մենք հիմնականում անհանգիստ լինում:

  1. Անցյալի համար ափսոսանքից: Այսինքն անհանգստությունը գրավում է նրանց, ովքեր ապրում են երեկվա պարտություններով և անգամ հաղթանակներով: Սովորեք ապրել հիմա, այսօրը, այնպես, ասես սա ձեր կյանքի վերջին օրն է:
  2. Հպարտությունից: Անհանգստությունը կարմիր լույսի պես վառվող մի ազդանշան է այն մասին, որ դուք հպարտություն ունեք ձեր ներսում: Դուք անհանգստանում եք, որովհետև ձեր վրա եք հույսը դնում, ոչ թե Աստծո վրա:
  3. Անհավատությունից: Ուղղակի չեք կարողանում հավատալ, որ ձեր խնդիրը Աստված կլուծի: Գուցե ուրիշինը՝ այո, բայց ինչ վերաբերում է ձեր խնդրին՝ թերահավատություն է գալիս՝ կստացվի՞ արդյոք, Աստված կանի՞ արդյոք…
  4. Աստծո հետ շփում չունենալուց: Աղոթքը բերում է խաղաղություն:

«Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք: Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց. Տերը մոտ է։ Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.4-7 ):

Հանգստությունը ամենակարևոր բաներից է, որ Հիսուսը բերեց այս աշխարհ մեզ համար: Եվ իրական հանգստությունը մեզ կարող է միայն Նա տալ, ոչ հարստությունը, ոչ լավ աշխատանքը, ոչ ընտանիքը, ոչ երեխաները:

Երբ դուք անհանգիստ եք, հնարավոր է մարդկանց հետ շփվելիս՝ ոչ ճիշտ արտահայտվեք և վնասեք ձեր հարաբերությունները:

Երբ դուք անհանգիստ եք, հնարավոր ՝ սխալ որոշումներ կայացնեք:

Ավելի լավ է՝ սպասել, հանգստանալ, հետո խոսել ու գործել: Եվ սպասել աղոթքով, անկեղծորեն Աստծուն պատմել ձեր անհանգստության մասին ու խնդրել, որ Նա տա ձեզ հանգստություն Իր մեջ:

Երեխաները երբեք չեն անհանգստանում, թե վաղը ինչ պետք է ուտեն, ուրեմն լինենք նրանց պես: Նրանք գիտեն, որ իրենց ծնողները հոգ կտանեն իրենց մասին, մի՞ թե մեր երկնային Հայրը հոգ չի տանի մեր մասին:

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրս արավ։ Նա քո ոտքին սահել չի տա, քո պահապանը չի քնի… Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի վրա։ Ցերեկը արեգակը չի զարկի քեզ. ոչ լուսինը՝ գիշերը։ Տերը կպահպանի քեզ ամեն չարից, նա կպահպանի քո անձը։ Տերը կպահպանի քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 121.1-8):

Ապաշխարեք, գնացեք Աստծո մոտ՝ աղոթեք, մտերմացեք Նրա հետ, կենտրոնացրեք ձեր հայացքը ոչ թե ձեր անցյալի, ոչ թե ներկայի կամ ապագայի վրա, այլ Նրա: Միայն այդպես դուք կապրեք լիարժեք կյանքով և կհաղթահարեք ժամանակի մեջ հանդիպող ցանկացած խոչընդոտ:

Վիտալի Բոնդարենկո