Հայտնաբերվել է աստվածաշնչյան թագավորի արձանիկ

Հայտնաբերվել է աստվածաշնչյան թագավորի արձանիկԻսրայելացի հնագետները հայտնաբերել են անհայտ թագավորի արձանիկի գլուխը, որի տարիքը հասնում է երեք հազարի. այս մասին հաղորդում է Pl.com-ը:

Գտածոն հայտնաբերվել է 2017թ-ին Աբել Բեյտ-Մաակա հին բնակավայրում, որը գտնվում է Իսրայելի և Լիբանանի սահմանից դեպի հարավ:

Հինգ սանտիմետր չափով արձանիկը պատրաստված է հախճապակուց, որը լայնորեն օգտագործվում էր Հնագույն Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում՝ որպես զարդարանքների համար նյութ:

Գիտնականների խոսքերով՝ գտածոն պատկերում է մերձարևելյան սեմիտական թագավորին, ինչը մատնանշում է այդ թագավորներին հատուկ սանրվածքը. մազերը սանրված են դեպի հետ և պահվում են թագով, իսկ ականջները ծածկում են խիտ գանգուրները:

Հայտնի է, որ հին եգիպտացիները նման կերպ էին պատկերում մարդկանց, ովքեր ապրում էին իրենց հարևանությամբ արևելքում:

Այնուամենայնիվ, ուսումնասիրողները հաստատ չգիտեն, թե կոնկրետ որ թագավորն է պատկերված արձանիկի տեսքով: Ենթադրվում է, որ դա կարող է լինել այն ժամանակվա թագավորներից որևէ մեկը՝ Բար-Հադադը կամ Ազայիելը, ովքեր թագավորել են Դամասկոսում, Աքաաբը (Իսրայել) կամ Իտոբահաղը:

Գիտնականների կարծիքով՝ գլուխը կարող է լինել միայն արձանիկի մի մասը: Հնագետները պատրաստվում են վերսկսել այս ամսվա պեղումները, որպեսզի գտնեն նոր գտածոներ: