Այսօր` հունիսի 20-ին…

Այսօր` հունիսի 20-ին…1529թ-ի այս օրը Հռոմի պապ Կղեմես VII-ը և հռոմեացի կայսր Չարլզ V-ը ստորագրել են Բարսելոնայի խաղաղության դաշինքը, ըստ որի` վերջ է դրվել լյութերական բանակի կողմից Հռոմի վրա հարձակումներին:

1776թ-ի հունիսի 20-ին անգլիացի հոգևորական և բազմաթիվ օրհներգների հեղինակ Ջոն Նյուտոնը մի նամակում գրել է. «Քրիստոնյան ակնթարթորեն չի աճում, նա նման է կաղնու, որի աճը հազիվ թե նկատելի է, սակայն ժամանակի ընթացքում  դառնում է հաստաբուն ծառ»:

1885թ-ի հունիս 20-ին Մորավյան միսիոներների խումբը ժամանել է Ալյասկա նահանգ և հիմնել «Բեթել» միսիոներական առաքելությունը: Էսկիմոսների շրջանում անցկացված ծառայության առաջին ձմռանը գրանցվել է 50° C սառնամանիք:

Աղբյուր` halife.com