Մտքերի ծաղկաբույլ Բլեզ Պասկալից. այսօր նրա ծննդյան օրն է

paskalԱյսօր 17-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալի ծննդյան օրն է: Ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ ծաղկաբույլ նրա մտքերից.

«Վա՜յ այն մարդկանց, ովքեր չգիտեն իրենց կյանքի իմաստը»:

«Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի»:

«Պատահական հայտնագործությունները կատարում են միայն նախապատրաստված մտքերը»:

«Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի»:

«Մարդն ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև»:

«Մարդ որքան ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ»:

«Մարդու համար ամենաանտանելին այն հանգիստն է, որը չի խանգարվում ո՛չ կրքերով, ո՛չ գործերով, ո՛չ հաճույքներով, ո՛չ զբաղմունքներով: Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը, լքվածությունը, անկատարելությունը, կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը»:

«Պերճախոսությունը պետք է լինի հաճելի և բովանդակալից, բայց հարկավոր է, որ այդ հաճելին իր հերթին փոխառված լինի ճշմարտացիից: Պերճախոսությունը մտքի գեղանկարչությունն է»:

«Սերը նայում է հեռադիտակով, իսկ նախանձը՝ մանրադիտակով»:

«Աստծուն մենք կարող ենք ճանաչել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Առանց Նրա միջամտության մեր և Աստծո միջև հաղորդակցությունն անհնար է: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն»:

«Մարդը լի է թերություններով, և վատն այն է, որ նա չի ուզում տեսնել դրանք: Ավելին՝ նա ստեղծում է պատրանք, որ իր մոտ ամեն ինչ լավ է, կատարյալ: Ճշմարտությունը տեսնելու համար հարկավոր է թոթափել ինքնասիրության զգացումը, բաց աչքով նայել իրականությանն ու կարողանալ ճիշտ գնահատել սեփական ուժերը»: