7 խոստում, որ կզորացնեն ձեր հավատքը

7 խոստում, որ կզորացնեն ձեր հավատքըԴուք կամ ձեզ հարազատ մեկը բախվել է բարդ անլուծելի թվացող խնդրի: Դժվար է նման իրավիճակում հայտնվելը, բայց նման բան լինում է:

Աստծո մարդիկ երբեմն կորցնում են հույսը, բայց մի եղեք այդ մարդկանցից մեկը: Միշտ ոգեշնչեք ինքներդ ձեզ հավատքի մեջ և, անկախ հանգամանքներից, այլ մարդկանց հնարավորություն տվեք հավատալու հրաշքի՝ իրենց իսկ կյանքի համար:

Անգամ եթե իրավիճակը անհույս է թվում կամ հիվանդությունը՝ անբուժելի, հավատացեք Աստծուն: Նա հավատարիմ է և արդար, Նա երբեք չի փոխվում և Նա երբեք Իր խոսքին հակառակ չի գործում:

Ուզում եմ այստեղ հիշատակել 7 աստվածային խոստում, որոնց շուրջ խորհելը կամրապնդի ձեր հավատքը և վստահությունն առ Աստված:

«Եհովան ձեզ համար պիտի պատերազմի, և դուք լուռ կացեք» (Ելից 14.14):

«Նա է հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում» (Եսայի 40.29):

«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայի 40.31):

«Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը» (Եսայի 41.10):

«Երբ որ ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողի. երբ որ գնաս կրակի միջովը, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի» (Եսայի 43.2):

«Որովհետև սարերը կքաշվեն, և բլուրները կսասանեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի քաշվի, և իմ խաղաղության ուխտը չի սասանվի. ասում է քեզ ողորմող Տերը» (Եսայի 54.10):

«Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, և ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի. սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունը ինձանից է. ասում է Տերը» (Եսայի 54.17):

Այսօր զորացեք ձեր հավատքի մեջ՝ կենտրոնանալով աստվածային խոստումների վրա, որոնցում Նա խոստանում է պատերազմել ձեզ համար, պաշտպանել ձեզ հակառակ ստեղծված հանգամանքներից, աջակցել ձեզ վախի մեջ և տալ զորություն, երբ դուք հավատքի մեջ տկարացած եք ձեզ զգում:

Բեկկի Դվորակ