«Հասարակ հրաշք» (ֆիլմ)

Կոլորադո նահանգ՝ 1944 թվական: Լիվին ապրում է իր հոր՝ տեղական քարոզչի հետ, և պատրաստվում է պատմության գծով գիտական աստիճան ստանալ:

Սակայն հղիանալով պատերազմ մեկնած մի զինվորից՝ աղջիկը հոր պարտադրանքով ստիպված է լինում ամուսնանալ մի միայնակ ֆերմերի՝ Րեմի հետ, ով տառապում է կրտսեր եղբոր մահվան պատճառով:

Ամուսնանալուց հետո Լիվին չհամակերպվելով իր ճակատագրի հետ՝ շարունակում է նամակներ ուղարկել իր զինվորին և հուսալ, որ մի օր նա կվերադառնա:

Սակայն ամուսնու համբերատարությունն ու նվիրվածությունը շատ բան է փոխում աղջկա կյանքում…

Ռեժիսոր՝ Բրենթ Շիլդս:

Դերերում՝ Քերի Րասսել,  Սքիթ Ուլրիկ, Մեր Ուինինգհեմ, Տանյա Գունադի, Գվենդոլին Յո: