Այսօր` հունիսի 16-ին…

Այսօր` հունիսի 16-ին…1539թ.-ի այս օրը գերմանացի հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը հայտարարել է. «Հավատքն արդարացնում է մարդուն ոչ թե իր գործերի կամ լավ հատկանիշների համար, այլ Աստծո ողորմությանը վստահելու»:

1654թ.-ի հունիսի 16-ին թագուհի Քրիստինան (Հռոմի կաթոլիկ եկեղեցու նորադարձ), հրաժարվեց գահից և իր կյանքի մնացած մասն ընծայեց կրոնին ու արվեստին:

1752թ.-ի հունիսի 16-ին մահացել է անգլիկան եկեղեցու աստվածաբան Ջոզեֆ Բութլերը: 1736թ.-ին հրապարակված նրա «Կրոնի անալոգիա» աշխատությունը ապացույցն է այն բանի, որ Աստված հոգատար Հայր է, ոչ թե անտարբեր Արարիչ:

1804թ.-ի հունիսի 16-ին Պերսիայում անգլիացի միսիոներ Հենրի Մարտինն իր օրագրում գրել է. «Իմ հոգին, ավա՜ղ, պետք է դժվարությունների հանդիպի, որպեսզի փափագի ապաստանել Աստծո մոտ»:

1855թ.-ի հունիսի 16-ին ամուսնացել են «Փրկության բանակի» հիմնադիրներ Ուիլիամ և Քեթրին Բուտները: Նրանց սիրավեպը սկսվել է առաջին իսկ հանդիպման ժամանակ: Քեթրինին տուն ուղեկցելով`Ուիլյամն ավելի ուշ գրել է. «Մինչ տուն հասնելը երկուսս էլ զգում էինք, որ ստեղծված ենք միմյանց համար»…

Աղբյուր` halife.com