Այսօր` հունիսի 15-ին…

Այսօր` հունիսի 15-ին…1215թ.-ի այս օրը Հովհաննես թագավորն իր կնիքով հաստատեց «Magna Carta»-ն: Փաստաթուղթն անդրադառնում էր մի շարք հարցերի, որոնք արգելում էին կառավարությանն ու իշխանավորներին ոտնահարել հասարակության ազատության իրավունքները: Ըստ այդ փաստաթղթի` Անգլիայի եկեղեցին ազատ էր իր գործունեության մեջ: Կանայք նույնպես որոշակի ազատություն էին ստանում, մասնավորապես ամուսնության և ժառանգություն ստանալու հարցերում:

1520թ.-ի հունսի 15-ին Լեո X Պապը պապական կոնդակին է ներկայացրել «Exsurge Domine»-ը, որը 41 կետերով դատապարտում էր գերմանացի բարեփոխիչ Մարտին Լյութերին որպես հերետիկոսի և նրան կոչում Հռոմի կաթոլիկ եկեղեցու թշնամի:

1649թ. հունսի 15-ին Չարլզսթոունցի Մարգարետ Ջոնսն առաջինն էր, ում մահապատժի ենթարկեցին Մասաչուսեթսում կախարդության մեղադրանքով:

1686թ. հունսի 15-ին Բոստոնում թագավորի կողմից մատուռ է հիմնադրվել: Դա առաջին անգլիկան եկեղեցին էր Նոր Անգլիա գաղութում:

1979թ. հունսի 15-ին «Greater Europe Mission» կազմակերպության գլխավոր գրասենյակը Չիկագոյից տեղափոխվել է Ուիթոն: Միսիոներական կազմակերպությունը հիմնադրվել է 1949թ.-ին, որի նպատակն է նոր եկեղեցիների հիմնադրումն ու եվրոպական  տասնյակ երկրներում ավետարանչական ծրագրերի իրականացումը:

Աղբյուր` halife.com