Աստված օգտագործում է մանրուքները՝ ստուգելու ձեր ազնվությունը

Աստված օգտագործում է մանրուքները՝ ստուգելու ձեր ազնվությունը

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է» (Ղուկաս 16.10):

Աստված օգտագործում է մանրուքները մեր ազնվությունը ստուգելու համար: Մենք մտածում ենք, որ առաջնորդները զբաղվում են մեծ ու նշանակալի գործերով, բայց դա այդպես չէ: Ճգնաժամային պահերը երես են հանում առաջնորդությունը, բայց այն կառուցված չէ մեծ ու երևելի գործերի վրա:

Ահա թե որտեղ է դրսևորվում ազնվությունը. այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում, ետնաբեմում և փոքրիկ աներևույթ որոշումներում, որտեղ դուք ճիշտ ընտրություն եք կատարում, անգամ եթե ոչ ոք դա չի տեսնում:

Հավատարմությունը ազնվություն է պահանջում, և Աստված ստուգում է այն մանրուքների մեջ:

Ղուկաս Ավետարանի 16.10-ում Հիսուսն ասում է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է. և քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ անիրավ է»: Նա այլ խոսքերով ասում է, որ ձեր հանրային օրհնությունը որոշվում է ձեր անձնական կյանքում ունեցած ազնվությամբ:

Ամեն անգամ, երբ սկանդալ է ծագում մի հանրային անձի շուրջ, նրա պաշտպանները ոտքի են ելնում և ասում. «Բայց չէ՞ որ դա մարդու անձնական կյանքն է, նրա անձնական կյանքը ոչինչ չի ասում նրա մասին՝ որպես առաջնորդի»:

Ո՛չ, դա սխալ է, այն շատ բան է ասում: Որովհետև եթե տղամարդը ստում է իր կնոջը, նա կստի նաև շատ շատերին: Հավատացեք ինձ:

Բոլորի կողմից տեսանելի իմ օրհնությունը՝ որպես առաջնորդի, արդյունքն է անձնականում ունեցած իմ ազնվության, որը տեսանելի չէ ոչ ոքի: Ձեր անձնական օրհնությունը կախված է ձեր անձնական ազնվությունից, որը տեսանելի չէ ոչ մեկին: Աստված օգտագործում է մանրուքները՝ ստուգելու ձեր ազնվությունը:

Խորհեք այս մասին.

  • Ի՞նչ մանրուքներ է Աստված վստահել ձեզ, որպեսզի ձևավորի կամ կառավարի ձեր ազնվությունը:
  • Դուք երբևէ տարբեր կերպ վերաբերվե՞լ եք «փոքր գործերին» և «մեծ գործերին»: Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ դուք վերաբերվեք դրանց:

Ռիկ Ուորեն