«Անդադար աղոթք արեք». Աստվածաշնչյան համարներ

«Եվ այն քաղաքի խաղաղությունն ուզեցեք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տվել և աղոթք արեք նրա համար Տիրոջը, որ նրա խաղաղությունովը ձեզ խաղաղություն կլինի» (Երեմիա 29.7):

«Բայց ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին. բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» (Մաթևոս 5.44):

«Արդ դուք այսպես աղոթք արեք. մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն՝ այնպես էլ երկրի վրա: Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության մեջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն» (Մաթևոս 6.9-13):

«Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը տկար» (Մաթևոս 26.41):

«Ուրեմն արթուն կացեք, և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներիցը, որ պիտի լինեն, և կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21.36):

«Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով. սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփեսացիս 6.18):

«Անդադար աղոթք արեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.17):

«Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք. շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16)։

«Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով. և սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփեսացիս 6.18):

«Ոչինչ հոգս մի արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4.6):