13 տարեկանում ալկոհոլ, 18-ում՝ հերոին… բայց Աստված փոխեց նրա կյանքը

13 տարեկանում ալկոհոլ, 18-ում՝ հերոին... բայց Աստված փոխեց նրա կյանքըՄեծ Բրիտանիայի 35-ամյա բնակչուհին հիմա դաստիարակում է իր չորս երեխաներին, որոնցից ավագը 18 տարեկան է:

Լուսանկարում Նա է՝ չորս երեխաների մայր Ջուլի Մակադոկը, ով երջանիկ ժպտում է իր ընտանիքով շրջապատված, սակայն ութ տարի առաջ նրա կյանքը կարելի էր նկարագրել այսպես. թմրանյութի մի ընդունումից մինչև մյուսը:

13 տարեկանում նա արդեն սկսում է ալկոհոլի իր չարաշահումը, 16-ում հեռանում է տանից և սկսում վալիում ընդունել, իսկ արդեն երկու տարի անց անցնում հերոինի:

«Ես մեծացել եմ Էրսկինում, Գլազգոյից ոչ հեռու, մորս ու հորս կողքին, ովքեր ինձ սիրում էին և ջանք չէին խնայում՝ ինձ, իմ եղբորն ու քրոջը լավ ապագա ապահովելու համար: Բայց 12 տարեկանում շեղվեցի կյանքի ճանապարհից: Ես հարբում էի, ծխում և փախչում դասերից»,- կիսվում է Ջուլին:

«13 տարեկանում չէի դիմանում առանց ալկոհոլի և սկսեցի հաշիշ օգտագործել: Սարսափելի բաներ էի անում, իսկ հետո երբ հիշում էի դրանց մասին, նորից հարբում էի՝ որպեսզի մոռանամ: 15 տարեկանում մի պահ դադարեցրեցի թմրանյութերի ընդունումը, բայց ոչ երկար ժամանակով: 17-ում արդեն երկրորդ երեխային էի սպասում»:

18 տարեկանում վերջապես վրա է հասնում շրջադարձային պահը. Ջուլին որոշում է վերադառնալ բնականոն կյանքի: 8 տարի շարունակ նա պայքարում էր իր կախվածությունների հետ: Արդյունքում՝ սոցիալական ծառայությունները նրանից վերցնում են իր երեխաներին:

13 տարեկանում ալկոհոլ, 18-ում՝ հերոին... բայց Աստված փոխեց նրա կյանքըՎերականգնողական կենտրոնում նա ծանոթանում է իր ապագա ամուսնու հետ: Նրանք իրենց հարաբերությունները օրինականացնում են 2013թ-ին: Հենց այդ թվականին էլ Ջուլին հանդիպում է Աստծուն, և կյանքը սկսում է այլ հունով ընթանալ:

Արդեն որպես ընտանիք՝ զույգը վերադառնում է հայրենի քաղաք և միավորվում երեխաների հետ:

«Իմ կյանքն անհույս էր, ես լիովին կորած էի և երբեք չէի մտածում, թե կարող եմ ապրել այնպես, ինչպես հիմա»,- վկայում է Ջուլին:

Նման բարդ մանկությունից և ոչ պակաս պայքարներով լի երատասարդությունից հետո նա իր ամուսնու հետ միասին հիմնում է բարեգործական նախագիծ՝ «Street Connect», որն օգնում է Գլազգոյում իրենց տունը կորցրած մարդկանց:

13 տարեկանում ալկոհոլ, 18-ում՝ հերոին... բայց Աստված փոխեց նրա կյանքը«Street Connect» նախագծի առաքելությունը սա է. «Տալ հույս և հնարավորություն անտուններին և հասարակության կողմից անարգվածներին՝ կյանքի բարելավման համար»:

«Եթե մեր այցելուները հետաքրքրություն են դրսևորում քրիստոնեական հավատքի նկատմամբ, մենք հրավիրում ենք նրանց Գլազգո սիթիի եկեղեցի, Աստվածաշնչյան դասեր անցկացնում: Մենք համարում ենք, որ շնորհիվ քրիստոնեական հավատքի՝ մարդիկ կարող են ազատվել իրենց կյանքի ցանկացած խնդիրներից»:

Աղբյուր՝ gcshelp.org