Այս օրը. Գրիգոր Նյուսացու հիշատակման օր

Այս օրը. Գրիգոր Նյուսացու հիշատակման օրԼյութերական եկեղեցին այս օրը՝ հունիսի 14-ը, տոնում է որպես Գրիգոր Նյուսացու հիշատակման օր:

Գրիգոր Նյուսացին մի մարդ էր, ով  իրեն քրիստոնյա էր համարում և որոշում  ուներ  բացառապես ապրել Քրիստոսի համար և  ողջ կյանքը Աստծուն նվիրել:

Նա իր հոր նման  դառնում է արհեստավարժ հռետոր, ամուսնանում է և ապրում հասարակ կյանքով, սակայն միևնույն ժամանակ ակտիվորեն ծառայում է եկեղեցում:

Գրիգորի եղբորը՝ Բարսեղ Մեծին (Բարսեղ Կեսարացի), եպիսկոպոսներ էին հարկավոր, ովքեր կպայքարեին արիոսական հերետիկոսության դեմ (Արիոսը մերժում էր Քրիստոսի լիակատար աստվածությունը): Նա համոզում է Գրիգորին դառնալ քահանա, իսկ  վերջինս լսում է նրան:

Այս օրը. Գրիգոր Նյուսացու հիշատակման օրՇուտով Բարսեղը նրան դարձնում է Նիսսայի եպիսկոպոս: Սակայն շատ չանցած գժտություններ են առաջանում հոգևորականների միջև: Նա իր  մրցակիցների կողմից մեղադրվում է անհմուտ ղեկավարության և եկեղեցական գումարները վատնելու մեջ: Նրանց մեղադրանքներն, անշուշտ, անհիմն էին, սակայն այդ ամենը Գրիգորին մեծ անախորժությունների առջև են կանգնեցնում:

Նրան կալանավորում են, բայց նա փախչում է, երկու տարի շարունակ Գրիգորը թափառում էր տարածաշրջանում, մինչ այն պահը, երբ քաղաքական փոփոխությունները փոխում են նաև իր կարգավիճակը:

Բարսեղ Կեսարացին կրոնական հակամարտության վերաբերյալ հանդուրժողականության հրամանագիր է արձակում և դրա շնորհիվ էլ Գրիգորը վերադառնում է Նիսսա, ուր նրան ջերմորեն են ընդունում:

Շուտով Բարսեղը մահանում է և Գրիգորն ավելի կարևոր դեր է ստանձնում ուղղափառ հավատքի պաշտպանության գործում: Նա դառնում է երկու խորհուրդների առաջնորդը և պաշտպանում Երրորդության գաղափարը:

Բացի այդ, Գրիգոր Նյուսացին հեղինակում է շատ գրքեր: Նա քարոզում էր, որ ավելի շատ մեր մեղքերը չեն, որ մեզ հետ են պահում երկնայինից, այլ Աստծո կողմից առաջարկվող ներումը չընդունելը: «Մենք պետք է հավատանք Քրիստոսին, միայն այդպես կմտնենք երկնային արքայություն»,- սովորեցնում էր նա:

Աղբյուր՝ Christianity.com