Ինչի՞ն է պատվիրել հետևել Աստվածաշունչը

Bible1. Քրիստոսին.

«Եվ Հիսուսը նրան ասաց. Դու իմ ետևից եկ» (Մաթևոս 8.22):

2. Սիրուն.

«Սիրուն հետևեցեք, և հոգևոր պարգևներին նախանձավոր եղեք» (Ա Կորնթ. 14.1):

3. Բարությանը.

«Զգույշ կացեք՝ մի գուցե մեկը չարի տեղ  չար հատուցանի, այլ ամեն ժամանակ բարիին հետևեցեք իրար հետ և ամենի հետ» (Ա Թես. 5.15):

4. Ճշմարտության և արդարության.

«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր արդարության, աստվածպաշտության, հավատքի, սերի, համբերության, հեզության» (Ա Տիմ. 6.11):

5. Բարեպաշտության.

«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր… աստվածպաշտության» (Ա Տիմ. 6.11):

6. Հավատքին.

«Երիտասարդական ցանկություններիցը փախիր.  այլ հետևիր … հավատքի» (Բ Տիմ. 2.22):

7. Համբերությանը.

«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր… համբերության» (Ա Տիմ. 6.11):

8. Հեզության.

«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր … հեզության» (Ա Տիմ. 6.11):

9. Խաղաղության.

«Հետևեցեք խաղաղության ամենի հետ…» (Եբր. 12.14):

10. Սրբության.

«Հետևեցեք … սրբության, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնի» (Եբր. 12.14):