Հրաշքի իրականացման բանալի գործոնը

Հրաշքի իրականացման բանալի գործոնը«Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» (Ծննդոց 1.1):

Ծննդոց 1-ին գլխում մենք կարդում ենք երկրի արարման սկզբի մասին, ինչը ճանապարհ էր պատրաստում մարդկային ցեղի առաջացման համար: Նույնպես մենք այս գլխից իմանում ենք, թե որն է ամեն մի հրաշքի կատարման բանալի գործոնը. Աստծո ներկայությունը:

Նոր Կտակարանում Հովհաննես 1.1-3-ում ասվում է «Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր։ Նա սկզբումն Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ»:

Հիսուսն է մարմնացած Աստծո Խոսքը, Հոր կատարյալ հայտնությունը՝ մարմնացած: Եվ Նա ներկա էր և իր գործուն մասն ուներ երկրի արարման գործում:

Եկեք վերցնենք և կիրառենք այս ճշմարտության լույսը այսօր մեր իրավիճակի համար: Որպեսզի մեր հրաշքի արարման ընթացքը սկսվի, մենք կարիք ունենք թույլ տալու Հիսուս Քրիստոսին՝ գործելու մեր իրավիճակի մեջ. Նա է հրաշքներ գործողը մեր կյանքում:

Եկեք աղոթենք.

«Սիրելի՛ Հիսուս, ես հավատում եմ Քո ազատագրող զորությանը, որ Դու տվել ես ինձ Գողգոթայում Քո թափած արյան միջոցով: Ես ճանաչում եմ այն փաստը, որ հրաշք ստանալուց առաջ ես Քո կարիքն ունեմ: Եվ հավատքով հռչակում եմ Քո հրաշագործ զորությունը իմ կյանքում՝ գործելու հրաշքներ իմ կյանքում: Ամեն»:

Բեկի Դվորակ