Այս օրը՝ Բենեդիկտոս 14-րդի հրամանագիրը

Այս օրը՝ Բենեդիկտոս 14-րդի հրամանագիրը1757թ-ի այս օրը՝ հունիսի 13-ին, Բենեդիկտոս 14-րդ պապը հրամանագրով  հայտնում է, որ բոլոր ազգերը կարող են իրենց հասկանալի լեզվով Աստվածաշունչ ունենալ: Թեև պարզ էր զիջման անհրաժեշտությունը, սակայն այն մեծապես զարմացնում է բողոքական քրիստոնյաներին, ովքեր ի սկզբանե համոզված էին, որ Աստծո Խոսքը պետք է մատչելի և հասկանալի լինի ամենահասարակ մարդկանց:

Այս հարցում նրանք գնում էին վաղ եկեղեցու հետքերով, որ ջանասիրաբար թարգմանում էր Սուրբ Գիրքը տեղական լեզուներով: Աստվածաշունչն ամբողջությամբ թարգմանվում է մի քանի լեզուներով, Կիրիլի սլավոնական տարբերակը ևս կատարվում է պապական թույլտվությամբ:

Միջին դարերում լատիներենը դառնում է եկեղեցու սրբազան լեզուն: Սուրբ  Գրքի նկատմամբ վերահսկողությունն անցնում է իշխանությանը, և  եկեղեցականներն ու իշխանավորներն, այսպիսով, սկսում են հետամուտ լինել, որպեսզի Սուրբ Գիրքը չհայտնվի հասարակ մարդկանց ձեռքում: Վարդապետները գտնում էին, որ Աստծո Խոսքը շատ խորունկ է և երբեմն դժվար հասկանալի նույնիսկ բարձրաստիճան այրերին ու գիտնականներին:

Անգլիայում Ուիքլիֆֆին և իր հպատակներին արգելված էր քարոզել Ավետարանը, նրա թարգմանությունները ոչնչացվում են, իսկ 1408թ-ին Օքսֆորդի խորհուրդը դատապարտում է Ուիքլիֆֆի թարգմանության տարբերակը: Ուիլյամ Թինդեյլի օրերում թարգմանությունը թույլատրելի էր միայն եպիսկոպոսի համաձայնությամբ: Չկարողանալով ենթարկվել այդ պարտադրումներին՝ Թինդեյլը բնակություն է հաստատում այլ վայրում և թարգմանում Աստվածաշունչն  իր մայրենի լեզվով:

Արգելքները շարունակվում են նաև հաջորդ դարերում: 1521թ-ից հետո տարածվում է գրքերի, այդ թվում՝ Աստվածաշնչի այրումը: Վերջինիս պահպանումը քրեորեն հետապնդվում էր և հաճախ սպառնում մահապատժով: Վկայություններ կան այն մասին, թե ինչպես են իշխանությունները դաժանորեն պատժում քրիստոնյաներին Տերունական աղոթքը կամ 10-ը պատվիրանները երեխաներին իրենց մայրենի լեզվով ուսուցանելու համար:

Այս ամենն, իհարկե, պատմության ավարտը չէ: Նույնիսկ 1800-ականներին պապերը դեմ են հանդես գալիս Աստվածաշնչային ընկերություններին և դրանց տարածմանը կաթոլիկ երկրներում:

Սակայն ուրախալին այն է, որ այսօր  Աստվածաշնչային ընկերություններն արձանագրություններ են մշակում, որի համաձայն՝ բողոքական և կաթոլիկ քրիստոնյաները միասին զբաղվում են Սուրբ Գրքի թարգմանությամբ:

Աղբյուր՝ christianity.com