Վատատեսություն, լավատեսություն, հավատք. Ռայնհարդ Բոնկե

Վատատեսություն, լավատեսություն, հավատք. Ռայնհարդ ԲոնկեԱշխարհն ասում է, որ լավատեսը փորձառու վատատեսն է: Բայց երբ խոսքը գնում է քրիստոնեության Աստծո մասին, ապա Նրա մասին գիտությունը համարվում է անհեթեթություն:

Հավատքը ենթադրություն չէ, այլ իրողության ճանաչում (առանց ապացույցի անհրաժեշտության):

Մենք արդարացիորեն ընդունում ենք, որ Աստված չի թողնի մեզ, և «մտնում ենք հանգստի մեջ» (Եբրայեցիս 4.3):

Սա ժայռի պես ամուր հիմք է: Մեր Աստված հավատարիմ է Ինքն Իրեն և մեզ: Նա չի կարող Իր անձն ուրանալ (Բ Տիմոթեոս 2.13): Մեզ չեն խնդրում հավատալ, թե հավատքն ինչ կարող է անել, այլ հավատալ, թե ինչ ԱՍՏՎԱԾ կարող է անել:

Մենք պարզապես չենք հավատում հավատքի զորությանը, այլ հավատում ենք Աստծո զորությանը: Հիսուսն ասում է. «Միայն հավատա»:

Դա «Հանգստացիր» ասելու Նրա ձևն էր (Մարկոս 5.36): Չկա այնպիսի հասկացություն, ինչպես «հավատքի զորություն», այլ կա հավատք, որը գործի է դնում Աստծո զորությունը: Եվ դու մուտք ես գործում Նրա ռեսուրսների դաշտ, իսկ դրանք ԵՐԲԵՔ չեն սպառվում: