Սաղմոս 91-ի՝ քո՛ բանալին վախի դեմ

Արդյոք դու վախենո՞ւմ ես դժվար ժամանակներից, հալածանքներից և այն օրերի անորոշությունից, որոնցում մենք ապրում ենք: Ի՞նչ կլինի քո աշխատանքի հետ, քո ընտանիքի հետ, քո կյանքի հետ:

Արդյոք դու կարիք ունե՞ս ավելի ամուր պաշտպանության: Արդյոք դու ունե՞ս ավելի մեծ կարիք՝ հաստատված լինելու Աստծո հավատարմության մեջ:

Եթե այդպես է, դու միայնակ չես, շատ քրիստոնյաներ պայքարում են այս դժվարին ժամանակներում՝ վերջին օրերում:

Ինչպե՞ս մենք կարող ենք հաղթահարել վախի և անպաշտպանվածության այդ զգացումները: Ճանապարհներից մեկը մեր սիրտը խաղաղությամբ լցնելու՝ աղոթելն է, հատկապես՝ Աստծո Խոսքով աղոթելը:

Ես հավատում եմ Աստծո Խոսքով աղոթելու զորությանը մեր և մեր ընտանիքների համար: Եկեք սկսենք Սաղմոս 91-ից:

Մի քանի անգամ կարդացեք այն՝ մտապահելու համար:

Հետո ընթերցեք անձնավորված ձևով:

Կենտրոնացեք Աստծո պաշտպանության վրա:

Թույլ տվեք Աստծո Խոսքի զորությանը՝ խրախուսել ձեզ այսօր:

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում:

Ես կասեմ Տիրոջը. իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ:

Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը:

Նա կծածկի քեզ իր փետուրներովը, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը ասպար է և զրահ:

Դու չես վախենա գիշերի զարհուրանքից. այն նետիցը, որ թռչում է ցերեկը:

Այն ժանտախտիցը, որ խավարումը շուռ է գալիս. այն հարվածիցը, որ սատկեցնում է կես օրումը:

Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, և տասը հազար՝ քո աջ կողմիցը, բայց քեզ չի մոտենա:

Միայն քո աչքերովը կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես:

Որովհետև դու ես, Տեր, իմ հույսը. դու Բարձրյալին քեզ ապավեն արիր.

Քեզ չար բան չի հասնի. և նեղություն չի մոտենա քո բնակարանին:

Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը:

Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարի չդպցնես:

Առյուծների և իժերի վրա կգնաս. առյուծի կորյուններին և վիշապին ոտքով կոխ կտաս:

Որովհետև նա ինձ ցանկացավ՝ և ես կփրկեմ նրան. Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը:

Նա կկանչի դեպի ինձ՝ և ես կլսեմ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան:

Երկար օրերով կկշտացնեմ նրան. և իմ փրկությունը ցույց կտամ նրան»:

Մենք ապրում ենք փորձության ժամանակներում և կարիք ունենք վերահսկողություն վերցնելու վախի ոգու վրա՝ այս վերջին օրերում:

Աղոթելով Աստծո Խոսքով՝ այն զորություն և խաղաղություն է տալիս մեր մտքին ու զգացմունքներին և փոխում մեր կենտրոնացումը վախից դեպի Աստծո հավատարմության վրա:

Բեկի Դվորակ