Պատմական գագաթնաժողով. կայացավ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը

Պատմական գագաթնաժողով. կայացավ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումըՍինգապուրում այս առավոտ կայացավ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը: Գագաթնաժողովի գլխավոր թեման էր ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը:

Գագաթնաժողովն անցկացվել է Սենտոզա կղզում: Հանդիպման մեկնարկից առաջ Կիմ Չեն Ինը և Դոնալդ Թրամփը փոխանակվել են պատմական ձեռքսեղմումով. տեղեկացնում է BBC News-ը:

Մոտ 50 րոպե ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդները առանձնազրույց են ունեցել (նրանց հետ են մնացել միայն թարգմանիչները): Հանդիպման արդյունքներով՝ երկու առաջնորդները ստորագրել են «շատ կարևոր և մանրամասն» փաստաթուղթ: Փաստաթղթի բովանդակության մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածվել:

Ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ տվյալ համաձայնագիրը կդառնա չափանիշ, որով ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան կկողմնորոշվեն ապագայում:

Կիմ Չեն Ինը նշել է, որ իրենք անցկացրել են «պատմական հանդիպում և որոշել թողնել անցյալը հետևում», և որ «աշխարհը կտեսնի մեծ փոփոխություններ»: Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին «այդ հանդիպման անցկացման համար»:

Պատմական գագաթնաժողով. կայացավ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը