Այս օրը. Ֆիշերի «Ապաշխարանքի սաղմոսները»

Այս օրը. Ֆիշերի «Ապաշխարանքի սաղմոսները»Ջոն Ֆիշերը, ինչպես շատ ուրիշներ, գլխատվում է Հենրի 8-րդ արքայի՝ Անգլիկան եկեղեցին գլխավորելու մտադրություններին ընդդիմանալու համար: Ֆիշերն ընդունում է իր մահն արժանապատվությամբ և բարեպաշտությամբ: Մահվան պահին նա արդեն բավական տարեց էր և հասցրել էր մեծ ներդրում ունենալ իր ժողովրդի մտավոր և հոգևոր կյանքում:

Թեև նա իր հոգևոր կոչումը ստանում է կյանքի մայրամուտին, սակայն իր հատկանիշերի շնորհիվ շուտով ընդունվում է Քեմբրիջի համալսարան և կարողանում կրթական հաստատությանը հանել ընդարմացած վիճակից, վերականգնել և թարմացնել կրթական ծրագիրը:

Ներմուծում է Էրազմուսի և հունական մի շարք այլ ուսմունքներ: Էրազմուսի հետ նրանք մտերիմ ընկերներ էին: Վերջինս Ֆիշերի մասին գրում էր՝ «Նա մեր ժամանակի այն մարդկանցից է, ով անզուգական է կյանքի ուղղամտության, ուսուցման և հոգու վեհության մեջ»: Ֆիշերին ենք մենք պարտական նաև Սբ. Հովհաննեսի և Քրիստոսի համալսարանների հիմնադրմամբ:

Նրա պատգամներն ու աղոթքները երբեմն խորին քրիստոնեական երկյուղածություն էին արտահայտում՝ «Օ՜, իմ օրհնյա՜լ Տե՛ր Հիսուս… Տո՛ւր ինձ Քո սիրտը, քանի որ ես Քեզ եմ հանձնում ինձ ամբողջությամբ»…

Ֆիշերի հիմնական գրվածքները լատիներեն էին: Նա նաև Հենրի 7-րդի մոր՝ Լեդի Մարգարեթ Բոֆորտի խոստովանահայրն էր: Մարգարեթի խնդրանքով նա ստեղծում է այս գործը՝ «7 ապաշխարանքի սաղմոսներ», որը հրատարակվում է այս օրը՝ 1509թ-ի հունիսի 12-ին:

Այս «Սաղմոսները» երկար կյանք են ունենում եկեղեցում: Դրանք հիմնականում ընթերցվում են Մեծ Պահքի ընթացքում:

Աղբյուր՝ christianity.com