Աստվածավախ կնոջ ինը հատկանիշ, որ ուզում են տեսնել տղամարդիկ

Աստվածավախ կնոջ ինը հատկանիշ, որ ուզում են տեսնել տղամարդիկԻնը հիմնական հատկանիշ, որ պետք է ունենա աստվածավախ կինը.

1. Իմաստուն տղամարդը երբեք ամուսնական ուխտի մեջ չի մտնի հանուն գեղեցկության ու արտաքին դրական տվյալների, որովհետև անգամ ոսկին ամեն օր կրելու դեպքում հոգնեցնում է. կինը պետք է ունենա ներքին գեղեցկություն:

2. Տղամարդը չի ընտրի շատախոս կնոջը, կամ նրան, ով չի կարող գաղտնիքներ պահել:

3. Կինը, ով հետաքրքրված չէ ամենօրյա խնդիրների լուծման մեջ, չի կարող դառնալ իր ամուսնու լավագույն ընկերը, նա ավելի շուտ կխանգարի ամուսնուն, քան կօգնի նրան համատեղ կյանքում:

4. Ամուսնության մեջ այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են բարությունը, համբերությունը, առատաձեռնությունը, հավատարմությունը և սերը, գնահատվում են տղամարդկանց կողմից ավելի շատ, քան գեղեցկությունը, հմայքը, հաջողակ լինելը կամ ինտելեկտը:

5. Հոգեբաններն ասում են, որ այն, թե ինչպես է կինը հագնվում, արտացոլում է նրա բնավորությունը: Պարկեշտությունը հագուստի մեջ խոսում է նույնատեսակ բնավորության մասին: Ազնվազարմ կինը ցուցադրական չի հագնվում:

6. Ամուսինը ցանկանում է, որ իր կինը լավ տրամադրություն ունենա, ժպտերես լինի: Եվ իմաստուն կինը, եթե նույնիսկ ինչ-որ բան էլ այն չէ, կարողանում է ժպտալ ու սիրով խոսել անգամ խնդիրների մասին:

7. Ամեն տղամարդ ցանկանում է աշխատասեր կնոջ հետ ամուսնանալ. «Ալարկոտ տնտեսուհին ալարկոտ սպասավորներ ունի, սակայն ավելի սարսափելի են ծույլ մայրերը, ովքեր մեծացնում են ծույլ երեխաների»:

8. Չնայած տղամարդիկ սիրում են գումար ծախսել ու դրանով նույնպես արտահայտել իրենց զգացմունքները, այնուամենայնիվ, նրանց դուր է գալիս, երբ կինը զերծ է մնում անիմաստ ծախսերից:

9. Տղամարդու համար իրական հարստություն է կինը, ով վախենում է Աստծուց և սիրում աղոթել:

Վինսենթ Գորոն