Առակ երեք որդիների մասին

Առակ երեք որդիների մասինՋրհորի մոտ կանգնած երեք կին խոսում են իրենց որդիների մասին: Նրանցից երկուսը առանց մեկը մյուսին հերթ տալու գովաբանում է իր որդուն: Մեկն ասում է, թե իր որդին բոլորից գեղեցիկ է, բոլորից խելացի և բոլորից ուժեղ: Մյուսը, թե իր որդին է ամենից գեղեցիկը, խելացին և ուժեղը: Իսկ երրորդ կինը նրանց կողքին կանգնած՝ միայն լուռ լսում է:

Հանկարծ ավարտելով իրենց գովաբանությունը՝ առաջին երկուսը հարցնում են երրորդին, թե ինչո՞ւ է նա լռում: Իսկ վերջինս պատասխանում է, որ իր որդին սովորական, հասարակ տղա է, ինչ-որ հատուկ բան չունի:

Ջուրը հավաքելով՝ երեքով ծանր դույլերը բռնած գնում են դեպի տուն:

Ճանապարհին նրանց առջև է դուրս գալիս առաջին կնոջ որդին: Տեսնելով կանանց՝ նա գլուխկոնծի է տալիս, բարձր թռչկոտում, ձեռքերի վրա քայլում, իսկ մայրը հպարտությամբ նայում ու հիանում է, թե ինչ ճկուն որդի ունի: Հետո հանդիպում են երկրորդի որդուն, ով կանգնած ճանապարհի եզրին՝ երկում է սոխակի նման և պարում: Մայրը հիացմունքով նայում է, թե որքան տաղանդավոր զավակ ունի:

Իսկ երրորդ կնոջ որդին, տեսնելով մորը, վազելով մոտենում է նրան, վերցնում ձեռքից ծանր դույլերը և տանում տուն:

Նրանց կողքով մի իմաստուն ծերունի է անցնում: Նրան տեսնելով՝ առաջին երկու կանայք հարցնում են, թե ո՞ւմ որդին է ավելի լավը: Իսկ ծերունին պատասխանում է. «Իսկ ո՞ւր են ձեր որդիները: Ես միայն մեկին տեսա: Եվ ցույց է տալիս նրան, ով դույլերն էր տանում տուն»:

«Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանա նրանից» (Առակաց 22.6):